Posted in Նախագիծ, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ 30.09.2019-04.10.2019

Առավոտյան  ընդհանուր պարապմունք

Միջավայրի խնամք

Պարտիզապուրակային աշխատանք

Մայրենի— հեքիաթախաղ՝ Հովհ. Թումանյան  «Անհաղթ աքլորը» , «Ով աշխատի նա կուտի »ռուսական ժողովրդական հեքիաթի ամփոփում,   «Փիսոն», Աթաբեկ Խնկոյանի Բգլիկ-ձկնիկ բանաստեղծությոնները սովորել, հեգել, վանկատել, կազմել բառակապակցություններ, նախադասություններ, հաշվել նախադասության բառերը: Վերհիշել և ամրապնդել սովորած բանաստեղծությւններն ու հեքիաթները:

Մաթեմատիկա— Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ: Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի: Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ: Առարկաների համեմատում ըստ քանակի՝ քիչ, շատ, ավել, պակաս: Գումարում, հանում մինչև 1-10, խնդիրների կազմում, լուծում:  Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրների քննարկում, լուծում:

Խաղեր— Հիշողությանան և ուշադրության համարԳտի՛ր 10 տարբերություն։

«Ես նախագիծ»՝ Բանավոր խոսքի զարգացում: Զրույցի, պատումների թեմաներ՝  «Իմ բակը, քաղաքը, գյուղը», «Իմ սենյակը», «Իմ սենյակի ուղղանկյուն իրերը»:

Մեդիահմտություններ՝ Միացնել, անջատել նոթբուքը, բացել paint նկարչական ծրագիրը, նկարել պահպանել նկարը: Նկարել երկրաչափական պատկերներ, ներկել տարբեր գույներով և պահպանել:

Շրջակա՝ Դպրոցի պակի խաղողի այգու ուսումնասիրություն, շրջակա միջավայրի խնամք:

Շախմատ՝ Խաղատախտակ, խաղաքարեր, միավորներ:

Երգ՝ Լորիկ

Տեխնոլոգիական աշխատանք՝ նկարում ենք գուաշով, ջրաներկով Ով աշխատի նակ կուտի հեքիաթի հերոսներին և ներկայացնում:Աշխատանք գունավոր թղթերով՝ պատրաստում ենք երկրաչափական պատկերներ, պատրաստում ենք օրիգամի ծաղիկ, լուսին, արև:

Մարմնակրթություն՝ Լողափնյա աշուն՝ լող, հեծանվավարություն

Անգլերեն՝ Միլենա Մանուչարյան

Ռուսերեն՝ Վիկտորիա Հովսեփյան

Կերպարվեստ՝ Արև Բալջյան

Posted in Հոդված

Պետք չէ ամբողջ կյանքի համար սովորել մեկ անգամ

Ես ինքս սովորել եմ մի քանի անգամ, սկզբում բոլոր ժամանակների հեղինակությունը վայելող ԵՊՀ-ում՝ ավարտելով կարմիր դիպլոմով: Բայց աշխատանքի անցնելով կրթահամալիրում՝ հասկացա, որ ես ամենևին էլ ոչինչ չգիտեմ: Անգամ  մանկավարժական գրքերը չէին  կարող օգնել: Շարունակել կարդալ “Պետք չէ ամբողջ կյանքի համար սովորել մեկ անգամ”