Posted in Ուսումնական նախագծեր 2019-2020, Խաղողագործություն և գինեգործություն

Խաղողի գինու արարման ծես

Մասնակիցներ՝ 1-2   դասարանի սովորողներ, 5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Հոկտեմբերի 7-ին ժամը 09:30-16:00

Վայրը՝ Արմավիրի մարզ,  Արագած գյուղ, խաղողի այգիներ

Պատասխանատուներ՝ Մարգարիտա Հովնանյան, Անուշ Ներսիսյան, Հասմիկ Պողոսյան

Նպատակը՝  սովորողներին ծանոթացնել և մասնակից դարձնել խաղողի վազերի մշակամանը, խաղողից գինի ստանալու արարողությանը, սովորեցնել մշակել, խնամել, ոչ միայն խաղողի այգիները, այլև խնամքով վերաբերվել պտղատու ծառերին, սովորողների հետ այցելել խաղողի այգիներ, մասնակցել բերքահավաքին՝ խաղողաքաղին:

Ընթացքը, նկարագրությունը՝ Խաղողի գինու արարման ծեսը սկսելուց առաջ  Արտակ Ռշտունու հետ առաջին և չորրորդ դասարնի սովորողները նախ կշրջեն Հարավային դպրոցի բակում, կուսումնասիրեն խաղողի վազերը, պատկերացում կունենան խաղողից գինի ստանալու մասին: Սովորղներին  կծանոթացնենք խաղողի վազերին, կսովորեցնենք տարբերել, կներկայացնենք՝ ինչպես են մշակում խաղողը, երբ է հասնում, երբ և ինչպես են գինի ստանում: Որից հետո մենք կստեղծենք մեր մառանային անկյունը:  Սովորողների հետ հոկտեմբերի 7- ին կմասնակցենք խաղողաքաղին Արմավիրի Արագած գյուղի խաղողի այգիներից մեկում: Խաղողաքաղին մեզ կմիանան  Արագած գյուղի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի սովորողները, տնօրեն՝ Գրետա Անդրեասյան: Խաղողի ճզմումը, գինու ստացումը կիրականացնենք հոկտեմբերի 8-ին Հարավային դպրոցում:

Առաջին կանգառ՝ Արագած գյուղ՝ խաղողի այգիներ, խաղողաքաղից հետո խաղողի այգում կկատարենք «Քաղենք խաղողը», «Բաղը քաղինք», «Կաքավիկ», «Փայտե Ձիուկ» երգերը, «Փափուռի» պարերգը:

Երկրորդ կանգառ՝ Արագած գյուղում քայլք դեպի  խաղողի այգիների հարևանությամբ գտնվող Կարմրավոր մատուռ:

Խաղողի գինու արարման ծեսի նկարագրությունը՝ խաղողաքաղին սովորողների հավաքած բերքի՝ խաղողի տեսակավորում,  խաղողի ողկույզների մշակում՝ ճզմում, թորում, խաղողի հյութի ստացում համապատասխան սարքավորման միջոցով, ձեռքով, ավանդական տարբերակով:

Խաղողի ծեսի ժամանակ կատարման երգեր, բանաստեղծություններ ՝ 

«Քաղենք խաղողը» երգը

Անհրաժեշտ նյութեր

  • Ճամփորդական ուսապարկ, ջրի շիշ, սնունդ, արևապաշտպան գլխարկ
  • կողով, զամբյուղ, արկղեր խաղողի համար, մկրատներ, ձեռնոց
  • Ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, խոշորացույց, հեռադիտակ։

Նախապատրաստական աշխատանքներ`

 

 

 

Արդյունքների ամփոփում`

Խաղողաքաղ Արագածում

Խաղողի գինու արարում

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն