Մասնակիցներ՝3.2 դասաանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ժամկետ՝ Նոյեմբեր ամիս
Նպատակը՝ անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել Շարոցթաթխիկի ծեսը, պատրաստել մրգաչրեր։
Խնդիրներ՝
Հարցազրույցի միջոցով գրի առնել շարոցի բաղադրատոմսը, գրի առնել այլ ավանդական քաղցրավենիքի պատրաստման եղանակ։
Ընտանիքի անդամներին ներգրավվել ուսումնական պարապմունքի կազմակերպանը։
Տատիկներից իմանալ՝ ի՞նչ է շարոցը, ինչպե՞ս են պատրաստում, ինչպե՞ս են թաթխում, ինչի մեջ, էլ ինչ անունով է այն հայտնի: Սովորել ի՞նչ է մրգաչիրը, ինչպես են պատրաստում։
Շարոցթաթխիկի ծեսի և մրգաչիրի պատրաստման նկարագրությունը՝
Սովորողները տանը տատիկներից հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում շարոցի մասին, պատրատսման եղանակի մասին, ինչպես նաև մրգաչրերի՝ ո՞ր մրգերից են պատրաստում չրեր, ի՞նչ եղանակներ կան։ Միասին գնում են անհրաժեշտ բաղադրիչները՝ ընկույզը, մրգեր, շաքարավազ։ Թաթխիկը պատրաստում ենք 3.2 դասարանի սովորող Նարեկ Քեշիշյանի տատիկի հետ։
Մաթեմատիկա՝ գնումներից հետո հորինում ենք խնդիրներ մեր գնած ընկույզի, մրգերի մասին, հրապարակում բլոգում, ներկայացնում Power Point ծրագրով։
Մայրենի՝ հորինում ենք հանելուկներ, պատմություներ։
Տեխնոլոգիա՝ ընկույզների կեղևը օգտագործում ենք շրխկաններ և խաղալիքներ պատրաստելու համար։
Խնկոյանական օրերին ընդառաջ 3.2 դասարանի սովորողները ներկայացրին Ա․ Խնկոյանի «Մկների ժողովը»` թատերախաղով։ Ներկացրինք մեր կրտսեր ընկերների՝ 5 տարեկանների համար։ Ներկայացումից հետո 5 տարեկանների հետ քննարկեցինք, վերլուծեցինք հարցերի միջոցով։
Մենք շարունակում ենք մեր Կանաչ անկյուն, «կանաչ» դպրոցում նախագիծը իրականացնել։ Այսօր էլ 3.2 դսարանի սովորողները Հարավային դպրոցի բակում իրականացրին մագլցող վարդերի տունկ, որոնք հետո վերածվելու են գեղեցիկ թարմաների։ Մենք շարունակում ենք խնամել մեր վարդերը, ջրել և հետևել աճին։
«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում 3.2 դասարանի սովորողները այցելեցին Պլանետարիում՝ տեսնելու, ուսումնասիրելու, բացահայտելու տիեզերական առեղծվածները։ Միասին դիտեցինք Արեգակնային համակարգի, մոլորակների , տիեզերանավերի մասին ֆիլմը, իմացանք՝ ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել երկիրը, ի՞նչ վտանգներ է սպառնում Երկիր մոլորակին, ովքե՞ր են առաջին անգամ Տիեզերք գնացել, ինչչպիսի՞ արհեստական արբանյակներ են ստեղծվել և ստեղծվում։ Իմացանք շատ հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին։ Մեր հետաքրքիր այցը ամփոփեցին Անգլիական այգում՝ Կոմտիտասյան օրերին ընդառաջ կատարելով կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, աշնանային լուսանկարչկան պլեներ։
Ինչպիսի՞ ընթացք, շարունակություն կունենային Ա․ Խնկոյանի հեքիաթները, եթե կոմիտասյան երգերի կերպարները հայտնվեին այդ հեքիաթներում։ 3.2 դասարանի սովորողները ոչ միայն պատկերել են, այլև հորինել և գրել են իրենց բլոգներում։
Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին, Շարունակել կարդալ “Ա․ Խնկոյան «Ագռավն ու աղվեսը»”→