«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի եթերում Ինեսա Թորոսյանն է։ Ինեսան հետաքրքիր ռադիոնյութ է պատրաստել իր սիրելի միջատների՝ թիթեռների մասին՝
Day: 19.10.2021
Ա․ Խնկոյանի «Մկների ժողովը» հեքիաթախաղի ներկայացում
Խնկոյանական օրերին ընդառաջ 3.2 դասարանի սովորողները ներկայացրին Ա․ Խնկոյանի «Մկների ժողովը»` թատերախաղով։ Ներկացրինք մեր կրտսեր ընկերների՝ 5 տարեկանների համար։ Ներկայացումից հետո 5 տարեկանների հետ քննարկեցինք, վերլուծեցինք հարցերի միջոցով։
Դերերում՝ 3.2 դասարանի մկնիկ-սովորողներ
Հանդիսատես ՝ 5 տարեկններ
Մագլցող վարդերի տունկ
Մենք շարունակում ենք մեր Կանաչ անկյուն, «կանաչ» դպրոցում նախագիծը իրականացնել։ Այսօր էլ 3.2 դսարանի սովորողները Հարավային դպրոցի բակում իրականացրին մագլցող վարդերի տունկ, որոնք հետո վերածվելու են գեղեցիկ թարմաների։ Մենք շարունակում ենք խնամել մեր վարդերը, ջրել և հետևել աճին։
Դեպի «Տիեզերք»․ ուսումնական այց Պլանետարիում
«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում 3.2 դասարանի սովորողները այցելեցին Պլանետարիում՝ տեսնելու, ուսումնասիրելու, բացահայտելու տիեզերական առեղծվածները։ Միասին դիտեցինք Արեգակնային համակարգի, մոլորակների , տիեզերանավերի մասին ֆիլմը, իմացանք՝ ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել երկիրը, ի՞նչ վտանգներ է սպառնում Երկիր մոլորակին, ովքե՞ր են առաջին անգամ Տիեզերք գնացել, ինչչպիսի՞ արհեստական արբանյակներ են ստեղծվել և ստեղծվում։ Իմացանք շատ հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին։ Մեր հետաքրքիր այցը ամփոփեցին Անգլիական այգում՝ Կոմտիտասյան օրերին ընդառաջ կատարելով կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, աշնանային լուսանկարչկան պլեներ։
Ճամփորդպատում՝
Կոմիտասյան երգերի կերպարները` խնկոյանական հեքիաթներում
Ինչպիսի՞ ընթացք, շարունակություն կունենային Ա․ Խնկոյանի հեքիաթները, եթե կոմիտասյան երգերի կերպարները հայտնվեին այդ հեքիաթներում։ 3.2 դասարանի սովորողները ոչ միայն պատկերել են, այլև հորինել և գրել են իրենց բլոգներում։
Լիլի Թորոսյան- «Մկների ժողովը» + «Կաքավիկ»
Էմիլի Շահվերդյան-«Փեսացու մուկը» և «Կաքավիկը»
Էլանա Շահվերդյան— «Ծիծեռնակ» + «Լորիկ»