Posted in Հայոց լեզվի ֆլեշմոբ

Մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբ

Հանելուկ-հորինուկներ

Արեգ Գասպարյան

Կարծես երկրորդ տուն լինի
Գիտելիքի բույն լինի
Առավոտյան շուտ գալիս
Կրթվում ենք, հետ գալիս։

Լիլի Թորոսյան

Փոքրիկ կենդանի մոխրագույն,
Շատ ճարպիկ և հնարամիտ,
Նրանցից վախենում են փղերը,
Բայց սիրում են կատուները:

Պատ.՝ Մուկ

Էդգար Մուրադյան

Այն ի՞նչն է,ի՞նչը,
Տարբեր գույների է լինում,
Ծառերի վրա է աճում,
Երբ լինում է քամի ,
Ընկնում է և պարում։

Նարեկ Քեշիշյան Շարունակել կարդալ “Մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբ”

Posted in 2021-2022 ուստարի, 2021-2022ուստարի, Ուսումնական նախագծեր 2021-2022

«Ուսումնական աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 3.2  դասաանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետ՝ հոկտեմբերի 25-ից 29-ը

Նպատակ, խնդիրներ՝

  • Աշնանային արձակուրդները ուսուցողական դարձնել,
  • հեռավար ուսուցում կազմակերպել ու իրականացնել,
  •  մեդիահմտությունների  ամրապնդում, կիրառում։

Թեմանները

Ընտանեկան թթուդրիկ

Ընտանեկան ընթերցանություն, ընտանեկան թատրոն- Ընտանիքի անդամների հետ ընթերցե՛ք ձեր նախընտրած ստեղծագործությունը, ձայնագրե՛ք , ուղարկե՛ք։ Ընտանիքի անդամների հետ  ներկայացրե՛ք որևէ հեքիաթախաղ։ Շարունակել կարդալ “«Ուսումնական աշուն» նախագիծ”

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022, Սեբաստացու օրեր

«Սեբաստացու օրեր»ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Նոյեմբեր 

Նպատակը՝ Սովորել, ծանոթանալ կրթահամալիրի ծեսերին, իրականացնել, տարածել, սովորողներին մասնակից դարձնել ծեսերի, ազգային մշակույթի տարածմանը, պահպանմանը:

Սեբաստածու օրերին իրականացվող ծեսեր՝

Շարոցթաթխիկ +  մրգաչիր

Ընտանեկան թթուդրիկ

Համագործակցային նախագծեր

Ուսումնական այց, ձիավարություն Ագարակում

Մարզական հանդիպում

Շրջիկ թատերախաղի ներկայացում պարտեզներում, կրտսեր սեբաստացիներին

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “«Սեբաստացու օրեր»ուսումնական նախագիծ”

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022, Սեբաստացու օրեր

Թթուդրիկի ծես

Մասնակիցներ՝3.2  դասաանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետ՝ Նոյեմբեր ամիս

Նպատակը՝   Իրականացնել Թթուդրիկի ծեսը։ Հորինել թթվային խնդիրներ և պատմություններ։

Խնդիրներ՝

  • Հարցազրույցի միջոցով գրի առնել թթվի  նոր բաղադրատոմս:
  • Թթվի օգտակարության մասին տեղեկություններ գտնել համացանցից, բանաջարեղենների մասին:
  • Իրականացնել Թթուդրիկի ծեսը։

Շարունակել կարդալ “Թթուդրիկի ծես”

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022, Սեբաստացու օրեր

Շարոցթաթխիկ + մրգաչիր

Մասնակիցներ՝3.2  դասաանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետ՝ Նոյեմբեր ամիս

Նպատակը՝  անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել Շարոցթաթխիկի ծեսը,  պատրաստել մրգաչրեր։

Խնդիրներ՝

  • Հարցազրույցի միջոցով գրի առնել շարոցի բաղադրատոմսը, գրի առնել այլ ավանդական քաղցրավենիքի պատրաստման եղանակ։
  • Ընտանիքի անդամներին ներգրավվել ուսումնական պարապմունքի կազմակերպանը։
  • Տատիկներից իմանալ՝ ի՞նչ է շարոցը, ինչպե՞ս են պատրաստում, ինչպե՞ս են թաթխում, ինչի մեջ, էլ ինչ անունով է այն հայտնի: Սովորել ի՞նչ է մրգաչիրը, ինչպես են պատրաստում։

Շարոցթաթխիկի ծեսի  և մրգաչիրի  պատրաստման նկարագրությունը՝

Սովորողները տանը տատիկներից հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում շարոցի մասին, պատրատսման եղանակի մասին, ինչպես նաև մրգաչրերի՝ ո՞ր մրգերից են պատրաստում չրեր, ի՞նչ եղանակներ կան։ Միասին գնում են անհրաժեշտ բաղադրիչները՝ ընկույզը, մրգեր, շաքարավազ։ Թաթխիկը պատրաստում ենք 3.2 դասարանի  սովորող  Նարեկ Քեշիշյանի տատիկի հետ։ 

Մաթեմատիկա՝ գնումներից հետո հորինում ենք խնդիրներ մեր գնած ընկույզի, մրգերի մասին, հրապարակում բլոգում, ներկայացնում Power Point  ծրագրով։

Մայրենի՝ հորինում ենք հանելուկներ, պատմություներ։

Տեխնոլոգիա՝ ընկույզների կեղևը օգտագործում ենք շրխկաններ և  խաղալիքներ պատրաստելու համար։

Արդյունքների ամփոփում՝

Սեբաստացիների ուրախ շարոցթաթխիկը