Posted in 2020-2021ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․ 15.03-19.03.2021

Շաբաթվա նախագծեր՝

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Զատիկ՝ Սուրբ Հարության տոն

«Ուրախ արևներ» ռադիո  շուրջտարյա նախագիծ

Ուսումնական ճամփորդություն՝ Փայտարվեստի թանգարան

Ընթերացանության նյութեր՝Հովհ. Թումանյան «Ուլունք», Զատկատոնի մասին ընթերցում, քննարկում, զատկական ասիկների, խաղիկներ։

Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք-տետր՝ էջ 81-85

Մաթեմատիկա-Բազմապատկում 1-10-ով: Բաժանման գործողության իմաստը: Մի քանի անգամ մեծացնելուն և փոքրացնելուն վերաբերող խնդիրներ: Զատիկ թեմայով խնդիրների հորինում, լուծում;
Եռանիշ թվեր, կազմությունը։

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․ 15.03-19.03.2021”
Posted in Ընթերցարան

Արագիլ

Հովհ․ Թումանյան «Արագիլ»

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։

Շարունակել կարդալ “Արագիլ”
Posted in 2020-2021ուստարի

Գարնան ձնծաղիկ

Ընթերցում ենք Ա․ Խնկոյան «Գարուն», Հակոբ Աղաբաբ «Ձնծաղիկ» բանաստեղծությունները, արդյունքում սովոորղները ստացել են շարժական ֆոտոպատում՝ Գարնան ձնծաղիկ թեմայով՝ Paint  նկարչական ծրագրով նկարելով բանաստեղծությունները։ 

Posted in 2020-2021ուստարի, Ռադիոնյութեր

Գիտե՞ք, որ գարուն է արդեն ․ «Ուրախ արևներ» ռադիո #16

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում գարնանային թողարկում է։ Գարունն արդեն մեզ հետ է, մեր կողքին, մենք տեսնում ենք և զգում գարնան «կատարած» փոփոխությունները։ Ուրախ արևները ներկայացնում են գարնան գալը, այն փոփոխությունները, որ իրենք են զգում։ Եվ, իհարկե, գարնան ավետումով շնորհավորում ենք և կարդում  Ե․ Չարենց «Գիտե՞ք որ գարուն է արդեն»՝

Posted in Ուսումնական նախագծեր 2020-2021

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 2.2  դասարանի սովոորղներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Մարտի 22-ից,  27-ը

Նպատակը՝ Գարնանային հանգստյան օրերը դարձնել հետաքրքիր, զարգացնել բանավոր խոսքը, մեդիահմտությունները, երևակայան, ստեղծական միտքը, բնութայն ուսումնասիրում։

Նախագծի ընթացքը՝

Գարունը իմ այգում, բակում, քաղաքում կամ գյուղում՝-Լուսանկարել գարանանային բնությունը և ձոնել գարնանա մասին բանաստեղծություններ կամ երգեր՝ «Գարուն», «Ձնծաղիկ», «Մարտ», «Ուլունք», «Արագիլ»։ Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր և ուղարկի՛ր նկար Paint  նկարչական ծրագորվ։ Շարունակել կարդալ “«Ուսումնական գարուն» նախագիծ”

Posted in 2020-2021ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ 09.03.-12.03.2021

Շաբաթվա նախագծեր՝

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Զատիկ՝ Սուրբ Հարության տոն

«Ուրախ արևներ» ռադիո  շուրջտարյա նախագիծ

Ընթերացանության նյութեր՝Հովհ. Թումանյան «Ուլունք», Ա․ Խնկոյան «Գարուն»

Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք-տետր՝ էջ 76-80

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ 09.03.-12.03.2021”
Posted in 2020-2021ուստարի

Մայրիկագովք. «Ուրախ արևներ» ռադիո#15

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ուրախ արևներն են, Մայրիկատոնին ընդառաջ յուրաքանչյուր արև իր սիրելի մայրիկին ձոնում է բարեմաղթանք-աքրստիկոս, երգ։ Նկարում ենք մեր սիրելի մայրիկներին։

Էդգար Մուրադյան

Դու իմ մայրիկ,

Պայծառ արևիկ,

Ես քեզ շատ եմ սիրում,որովհետև դու էլ ես սիրում,

Դու ես ինձ ամեն ինչ սովորեցրել, դրա համար եմ ես խելացի դարձել։

Լ ուսին ես ամպիտակին,

Իմաստուն իմ մայրիկ։

Լինում ես գեղեցիկ,

Իմ սիրելի մայրիկ,

Թեթև ու ժպտերես։

Էմիլի Շահվերդյան

Հրաշք՛ մայրիկ , իմ սիրելի։

Աամենագեղեցիկն արևից,

Սիրելի մայրիկն ես ՝ամենգեղեցիկն ես,

Մեր տան լույսն ես,

Իրական մայրիկ ես շատ,

Կակաչի պես գեղեցիկ ես։ Շարունակել կարդալ “Մայրիկագովք. «Ուրախ արևներ» ռադիո#15”

Posted in 2020-2021ուստարի

Իմ մայրիկը՝ անուշ ծաղիկ

«Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակներում սովորողները պատրաստում են ծաղիկներ գունավոր թղթերով։ Ընտում են այն գույները, որոնք հիշեցնում են իրենց մայրիկին կամ սիրում է այդ գույնը իրենց մայրիկը։

Posted in Ընթերցարան

Ջ․ Ռոդարի

Հինգի արկածները

Օգնեցե՜ք, օգնեցե՜ք,- գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:

– Ի՞նչ է պատահել:

Մի՞թե չեք տեսել: Հանումն ընկել է հետևիցս: Թե որ հասավ՝ կորած եմ:

– Դու էլ բա՜ն ասացիր՝ կորա՜ծ եմ:

Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ որ տեսնի կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:

-Քեզ ի՞նչ է պատահել: Կռի՞վ ես արել:

– Վա՜յ, գլուխներդ ազատեք, թե կարող եք: Շարունակել կարդալ “Ջ․ Ռոդարի”