Posted in Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա

Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողներ,քանի որ Զատկատոն է շուտով,  առաջարկում  եմ քննարկել և լուծել  հետևյալ զատկական թեմայով  խնդիրները՝

30.03-03.04.2021

  •  Եթե այսօր մարտի երեսունն է, օրը երկուշաբթի է։ Ապրիլի 4-ին նշվելու է Զատկի տոնը։ Քանի՞ օրից է նշվելու Զատկի տոնը։ 
  • Մարիամը զատկական ծեսին իր ընկերների համար պատրաստեց նվերներ՝ ճուտիկներ, ձվիկներ, զատիկներ։ Ճուտիկներն ու ձվիկները միասին 7 հատ են, զատիկներն ու ձվիկները միասին 9 հատ են, ճուտիկներն ու զատիկները միասին 6 հատ են: Յուրաքանչյուրից քանի՞ հատ է պատրաստել Մարիամը։
  • Զատկից երկու օր առաջ տատիկը ներկում է հավկիթները: Շաբաթվա ո՞ր օրն էր Զատիկը, եթե հավկիթները ներկում են ուրբաթ երեկոյան:
  • Զամբյուղում կար 10 հատ ձու։ Երբ ընտանիքի բոլոր անդամները վերցրին մեկական ձու զամբյուղում մնաց 4 հատ ձու։ Քանի՞ մարդ կա ընտանիքում։
  • Տատիկը Զատկի տոնի համար ներկեց 16 ձու։ Այդ ձվերի կեսը կարմիր ներկեց, մյուս կեսի կեսը՝ կապույտ, իսկ մնացածը՝ դեղին։ Տատիկը քանի՞ ձու դեղին ներկեց։
Posted in Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ 29.03-02.04.2021

Շաբաթվա նախագծեր՝

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Զատիկ՝ Սուրբ Հարության տոն

«Ուրախ արևներ» ռադիո  շուրջտարյա նախագիծ

«Աղայան +  Ռոդարի» ուսումնական նախագիծ

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ջ․ Ռոդարի «Հինգի արկածները», Զատակտոնի մասին, Ղ․ Աղայան «Չորս եանակաները»

Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք-տետր՝ էջ 85-87

Մաթեմատիկա-Բազմապատկում 1-10-ով: Բաժանման գործողության իմաստը: 
Եռանիշ թվեր, եռանիշ թվերի կազմությունը։ Զատկական խնդիրների հորինում, լուծում։ Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ 29.03-02.04.2021”

Posted in 2020-2021ուստարի

Զատկական ածիկացան

Սովորողները «Ուսումնական գարուն» նախագծի շրջանակներում իրականացում են ածիկացան։ Յուրաքանչյուրը հետևում է նաև իր ցանած ածիկի աճին՝ որքան աճեց, քանի օր տևեց։

Լիլի Թորոսյան

Էդուարդ Միքայելյան

Մարիամ Դանղյան

Posted in 2020-2021ուստարի

Գարունը մեր բակում, գարնանային զբոսանք

«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակներում սովորողները ներկայացնում են իրենց գարնանային բակը, գարնանային զբոսանք։

Էդուարդ Միքայելյան- Ծառատունկ՝

Արեգ Գասպարյան՝ Գարնանային զբոսանք, քայլում ենք, ուսումնասիրում, վայելում գարունը՝