Posted in Ընթերցարան

«Փշատերև ծառը»

Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։ Շարունակել կարդալ “«Փշատերև ծառը»”

Posted in Ուսումնական նախագծեր 2020-2021, Սովորողների ճամբար

Մենք ենք սվորեցնում. սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2, 2.2 ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ հունվարի 18-ին, ժամը` 12:00

Նպատակը՝ Ճամբարականների հմագործակցություն, փորձի փոխանակում, ձեռք բերած հմտությունների, կարողությունների կիրառում, փոխանցում:

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Մենք ենք սվորեցնում. սովորող-սովորեցնող նախագիծ”

Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական նախագծեր 2020-2021

Ձմեռային ուսումնական ճամբար

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 «Ուրախ արևներ»  ջոկատի ճամբարականներ

Նախագիծը ժամկետը՝ Հունվարի 11-ից, 31-ը

Նպատակ՝  մասնակցություն Մարմնամարզական, Բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին: (Արդյունqները կամփոփենք նախագծի վերջում)

Աշխատանքի ընթացքը՝ իրականացնել հետևյալ նաագծերը՝

Սովորող-սովորեցնող նախագծեր՝

Ընթերցում ենք և կիրառում Ռոդարիական հնարքներ

Պատրաստվում ենք Դդմատոնին

Ուսումնական ճամփորդություններ՝ Մարզական խաղեր ձյունե Ջրվեժում, Ազգագրության հետքերով դեպի Էջմիածին

Վարպետության դասեր՝ «Մեր իրավունքները», Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի ընթերցում արևմտահայերեն:

  • Մասնակցել մարմնամարզության ստուգատեսին, կազմակերպել ամենօրյա մարմնամարզության պարապմունքներ դպրոցի մարզադահլիճում՝ կատարելով հետվևյալ վարժությունները՝օղակի պտտում, ցատկեր՝  2 ոտքով. 1 ոտքով, մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի, մարմնամարզական պատի վրա բարձրանալ:
  • Խաղալ բակային խաղեր, ազգային խաղեր՝ տնգուկ(խաղում են 4-6 հոգանոց խմբերով, սրածայր փայտերով: Փայտրը պատրաստելու ենք միասին: Խաղի մասնակիցները փայտերը հարվածում ենք այնպես, որ կանգնեն հողի կամ ձյան մեջ: Մյուս մասնակիցը իր փայտը հարավածում է այնպես, որ ընկերոջ փաայտը գցիէ միաժամանակ ձյան մեջ կագնեցնելով իր փայտը: Եթե հաջողվում է վայր գցել ընկերոջ փայտը, ապա այդ փայտը վերցնում է իրեն:Հաղթում է նա, ով կարողանում է վայր գցել ընկերների փայտերը և վերցնել իրեն՞) Սագրե-սագեր տուն եկեք՝- Սագերը խաղում են , սագ-մայրիկը նկատելով գայլին ձայն է տալիս սագերին. «Սագե՜ր, սագեր տուն եկեք, գայլը սարի հետևն է»: Սագերը վազու են դեպի տուն, հետդարձի ճանապարհին գայլը պետք է կարողանա գողանալ սագերից մեկին: Այսես այնքան մինչև գայլը կգողանա բոլոր սագերին, եթե, իհարկե, կհաջողվի գայլին:Վերևի-ներքևի խմբեր խաղը նման է «Այ լի հո» երգի բովանդակությանը: Սովորողները բաժանվում են 2 խմբի` ներքևի, վերևի խմբի: Խմերից յուրաքանչյուրը երգով մյուս խմից աղջիկ կամ տղա է ուզում տանել իր խումբ: Այն աղջիկը կամ տղան , որին ուզում է խմբերից մեկը տանել, պետք է հաղթահարի որոշակի փորձությու; Խմբից երկու սվորող իրենց ձեռքերով շղթա են կազմում: Աղջիկը կամ տղան պետք է այդ շղթան վազքով բացեն: Եթե հաջողվում է շղթան բաղել աղջիկը կամ տղան այլ խումբ չի տեղափոխվում, եթե չի հաջողվում՝ տեղափոխվում է ներքևի խումբ: Այսպես մինչև խմբերից մեկը գերազանցում է թվաքանակով:  Կխաղանք նաև Կարիր կոճակ, կոճ և այլն:
  • Պատրաստվել Բարեկենդանին։ Տեղեկանալ համացանցից,, վերհիշել Բարեկենանի խորհուրդը:
  • Կազմակերպել լողուսուցման պարապմունքը Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, հեծանիվ վարել դպրոցում(ովքեր չգիտն վարել սովորում են իրենց ընկերներից): բակային խաղեր խաղալ
  • Մասնակցել մարզական ստուգատեսին

Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում
Բնագիտական փորձեր, ուսուցողական տեսանյութերի դիտում, մուլտֆիլերի դիտում, ուսուցողական խաղերի կազմակերպում, ռադիոնյութերի ստեղծում:

Ձմեռայի խոհանոց՝ տոնական ուտեսների, թխուկների, աղցանների պատրասոտւմ, խոհանոցային խաղերի, մրցույթների կազմակերպում, :

Ծիսական խոհանոց՝ ուսումնասիրում ենք բարեկենդանի տոնի խոհանոցը, պատրաստում ենք փոխինձ, հալվա, գաթա, մածնապուր, խաշիլ:

Թխուկների  պատրստում՝խոհանոցային ործունեություն

Ազգային ազգագրական փառատոնին ընդառաջ պատրաստում ենք ազգային ավանդական քաղցրավենիքներ՝ փոխինձ, հալվա:

Թխուկներ՝

Մայրիկներին խնդրում ենք պատմել թխուկների պատրաստման եղանակը, ձայնագրւմ կամ տեսագրում ենք: Բերում ենք թխուկների համար նախատեսված կաղապարներ միասին պատրաստում:

Բաղադրությւնը՝ ալյուր, շաքարավազ, ձու, կարագ:

Մեդիահմտություններ՝

Շարունակում են աշխատել Power Point  ծրագրով, սովորում ենք նոր գործիքների տիրապետել: Համագործակցում ենք կրտսեր դասարանների հետ սովորեցնում ենք մեդիահմտություններ:

Ուսումնական ճամփորդության կազմակերպում՝՝ Մարզական խաղեր ձյունե Ջրվեժում, Ազգագրության հետքերով դեպի Էջմիածին

Արդյունքների ամփոփում՝ Ձմեռային ուսումնական ճամբարի ամփոփում

Ձմեռային ուսումնական ճամբարի աշխատանքային նախագծեր՝

Ձմեռյին ուսումնական ճամբար.2.2 «Ուրախ արևներ» ջոկատ՝

Ընթերցում ենք և քննարկում

Սովորում ենք ավագ ընկերներից

Խաղում ենք ազգային խաղեր՝ «Հե՛յ, խմբեր, հե՛յ, խմբե՜ր, վերևի խմբեր, հե՜յ»

«Մենք ենք սովորեցնում» սովորող-սովորեցնող նախագիծ

«Հրաբխե լուսամփոփը» բնգիտատեխնիկական փորձ

Սովոր-սովորեցնող նախագիծ՝ սովորեցնում ենք բնագիտական որձ կատարել

Ուսումնական ճամփորդություն՝ Ձյունոտ օր ձյունե Ջրվեժում

Մարզական ստուգատես՝ Լողի ստուգատես

Վարպետության դաս՝ «Մեր իրավունքները», դասընթացավարներ՝ Լուսինե Լալայան, Նինա Հակոբյան

Posted in 2020-2021ուստարի, Հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում. 2020-2021

Ուսումնական առաջին շրջան ( սեպտեմբեր-դեկտեմբեր)
Սեպտեմբեր

Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի, գրի և դպրության օր, ընտանեկան նախագիծ՝     գիտելիքի օր՝ բարձունքի հաղթահարում , սեպտեմբերի 1

Աշնանային ստեղծագործական ամենամյա հավաք

Ուսումնական ճամփորդություն՝ Օշական՝ Դիդի Կոնդի բարձունքի հաղթահարում

Կոմիտասյան օրեր՝ ուսումնական նախագիծ, «Հակաբացիլ Կոմիտաս սովորում ենք միասին» ուսումնական նախագիծ, 

Լողափնյա աշուն Շարունակել կարդալ “Ուսումնական առաջին շրջանի ամփոփում. 2020-2021”

Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

«Սառցե սիրտը» ամանորյա ներկայացում. ուսումնական ճամփորդություն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Մասնակիցներ՝  Հարավային դպրոցի 2.1,  2.2  դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 12:00

Վայրը՝ Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոն, ք. Երևան, Գ. Լուսավորիչ փողոց:

Նպատակը՝  «Ամանոր»ուսումնական նախագծի ամփոփում, «Սառցե սիրտը» ամանորյա գունեղ ուներկայացման դիտում: Շարունակել կարդալ “«Սառցե սիրտը» ամանորյա ներկայացում. ուսումնական ճամփորդություն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն”

Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական նախագծեր 2020-2021

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝Դեկտեմբերի 28-ից, հունվարի 11-ը

Նպատակը՝ Ուսումնական ձմեռն(արձակուրդը)  անցկացնել ուսուցողական, հետաքրքիր, մասնակցել «Ուսումնական ձմեռ» նախագծին: 

Թեմաները՝

  • Ամանրի գիշերը, իմ ցանկությունների իրականացումը
  • Ամանորյա զարդարանք՝ «Մեր ամանորյա տունը, այգին, բակը, եղևնին»/Ամանորյա Երևան
  • Ամանորյա ընթերցանություն
  • Ամանորյա ներկայացում ընտանիքի անդամների հետ
  • Տոնական մեդիաբացիկների պատրաստում
  • Բնագիտական նյութերի պատրաստում

Շարունակել կարդալ “«Ուսումնական ձմեռ» նախագիծ”

Posted in Ուսումնական նախագծեր 2020-2021, Սովորողների ճամբար

Սովորում ենք ընկերներից.սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի  2.2, 4-5րդ ջոկատների ճամբարականներ

Ժամկետը՝ Հունվարի 11-ին, ժամը 10:30-11:30

Նպատակը՝ Ավագ ընկերների օգնությամբ ամրապնդել  մեդիհմտությունները, սովորել տիրապետել նոր գործիքների Word, Power Point  ծրագրերում:

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Սովորում ենք ընկերներից.սովորող-սովորեցնող նախագիծ”

Posted in 2020-2021ուստարի, Ռադիոնյութեր

Ամանորյա եռուզեռ Հարավում

Հարավի ռադիոյի եթերում լսեք մեր ամանորյա, տոնական, ուրախ , դրական լիցքեր հաղորդող թողարկումը: 2.2 դասարանի սովորողները անդրադառնում են ամանորյա եռուզեռին, տեղեկանում յուրաքանչյուր դասարանում տիրող ամանորյա խառնաշփոթից:

Posted in 2020-2021ուստարի, Ռադիոնյութեր

«Ուրախ արևներ»ռադիո#10. Տեղեկություններ Ամանորի մասին

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ամանորյա թողարկում է: Երկրորդ դասարանի սովորողները համացանցից գտել են տեղեկություններ Ամանորի մասին՝ ինչպե՞ս են նշում և նշել Ամանորը Հայաստանում և այլ երկրներում: Յուրաքանչյուրը առանձնացրել է իր համար իրեն հետաքրքրող փաստեր, տեղեկություններ: 

Մարիամ Դանղյան

Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։

Էդգար Մուրադյան -Ամանորը Իտալիայում

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել: Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին: Շարունակել կարդալ “«Ուրախ արևներ»ռադիո#10. Տեղեկություններ Ամանորի մասին”

Posted in Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա 15.12-17.12.2020

Ընտրությամբ գործունեություն՝ բանավոր մաթեմատիկայի հարցաշար
Լուծի՛ր խնդիրները

Սեխը ծանր է դդումից, բայց թեթև է ձմերուկից: Ո՞րն է ամենամեծը:

5 օր առաջ սովորողները գնացին ճամփորդության: Շաբաթվա ո՞ր օրն են սովորողները գնացել ճամփորդության, եթե վաղը կիրակի է:

Պարի խմբում կար 19 տղա և 25 աղջիկ: Ամեն օր խմբին միանում էր 2
աղջիկ և 3 տղա: Քանի՞ օրից պարախմբում տղաների և աղջիկների
քանակները կհավասարվեն:

Մաթեմատիկական խաղեր