Posted in Սեբաստացու օրեր, Կրթական փոխանակումների նախագծեր

Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի սովորողների այցը կրթահամալիր

Հարավային դպրոց-պարտեզը Սեբաստացու օրերի՝ կրթահամալիրի տոնի կապակցությամբ հյուրընկալել էր Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի սովորողներին, ուսուցիչներին՝ գործընկեր դպրոցի՝ Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի այցը կրթահամալիր ՝ ներկայացնելու կրթահամալիրը, ծանոթացնելու հեղինակային կրթական ծրագրին , սեբաստացիների ուսումնառությանը: Գործընկեր դպրոցի սովորողների հետ  օրը սկսեցինք Առավոտյան ընդհանուր պարապմունքով,

որից հետո սեբաստացիները իրենց ընկերներին սովորեցրին աշխատել paint նկարչական ծրագրով և մուտքագրել, միասին սովորեցինք ռուսերեն երգել, խոսել: Սեբաստացի փորձագետները իրենց ընկերների հետ կատարեցին բնագիտական փորձ՝ փչվող փուչիկը: Ծաղկալանջ դպրոցի սովորողները մասնակցեցին նաև երաժշտության պարապմունքին, միասին սովորեցինք «Լորիկ» երգը: Հարավային դպրոցում համեղ, ընկերական հյուրասիրությունից հետո սեբաստացիները շարունակեցին պատմել, ներկայացնել իրենց ընկերներին կրթահամալիրը:

Սեբաստացիները ներկայացնում են սեբաստացիական ուսումնական առօրյան, միասին կատարում բնագիտական փորձ՝

Օրը շարունակեցինք Ուսումնական ագարակում, թեև մեր գործընկեր դպրոցի սովորողները գյուղից էին, բայց իրենց համար կրթահամալիրի Ագարակը հեքիաթից էր, անիրական՝ թոնրատնով, կենդանիներով, իր գյուղական ոգին արտահայտող կոլորիտով՝

Շարունակեցինք մեր շրջայցը քայլքով Ագարակից Սարալանջ, Հյուսիսային դպրոց՝ Art սահման, Վիգեն Ավետիսի քանդաակի  դպրոց:  Շրջեցինք Artսահամանում, հիացանք սովորողների աշխատանքներով,  աշխատեցինք կավով,  քանդակեցինք մեր ընկերոջը՝ տեսանյութը՝ այստեղ, որից հետո  այցելեցինք Մայր դպրոց՝ Մարմարյա սրահ:

Մեր հագեցած օրը ամփոփեցինք Հարավային դպրոցում՝ կիսվելով օրվա տպավորություններով, համագործակցությունը շարունակելու ջերմ հրաժեշտով:

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն