Անհրաժեշտ են ` ձու, ջուր, քացախ, թաս և լապտերիկ:
1.Հում ձուն դնենք ջրով լի բաժակի մեջ և թողնենք մի քանի ժամ:
2. Մի ուրիշ հում ձու դնենք քացախով լի բաժակի մեջ և նույնպես թողնենք մի քանի ժամ:
4. Հետո նայենք , տեսնենք , թե ինչ տեղի կունենա: Կտեսնենք , որ ջրում գտնվող ձվի հետ ոչինչ չի պատահել:Իսկ այն ձուն ,որը գտնվել էր քացախաջրում փոխվել էր` նրա կճեպը փափկել է :Այդ ձվի կճեպը , եթե շոշափես , կհիշեցնի ռեզինե գնդակի:
5. Հիմա փորձենք ձվերով 2 բաժակները թողնել 7 օր:Դրանից հետո վերցնենք քացախաջրի մեջ եղած ձուն և մութ սենյակում նրա վրա լապտերիկ պահենք : Ձուն լույս կարտացոլի:
Մեկ ուրիշ տարբերակ
.Հանիր ձուն քացախից , պահիր թասի վրա որոշ բարձրության վրա :
Ձուն բաց թող: Կարծում ես այն կջարդվի: Փորձիր և կտեսնես , որ այն<< վեր կցատկի>>, չի ջարդվի : Քացախի մեջ գտնվող ձվի կճեպը ենթարկվում է զանազան փոփոխությունների, սկզբից փափկում է , իսկ հետո ասես անհետանում է :