Աշնան գույները որոնելով՝ առաջին դասարանի սովորողները հասան Ջրվեժի անտառապուրակ: Անտառապուրակում աշնանային գույների տեղատարփ էր, հեքիաթային աշունն ամբողջությամբ ներկել էր անտառը, լցրել անթիվ տերևներեվ: Ամեն ուր աշնան ձայն էր լսվում, ամեն ուր աշնան պատկերն էր, աշնան մեղեդին: Սովորողները միանգամից տարվելով աշնանա հեքիաթով՝ սկսեցին աշուն հավաքել, աշուն երգել, անգամ, մեր քայլքը, զբոսանքն էր իր հետևից աշուն պատկերում: Սովորողների քայլքը՝ միախառնված աշնան տերևների խշշյունով, մեր երգն ու ծիծաղը, նոր գույներ էին հաղորդել անտառապուրակին: Աշնանային հեքիաթում զբոսանքը վայելելուց հետո, սկսեցինք խաղալ աշնանային գույների հետ՝ տերևներով տարբեր պատկերներ ստեղծելով, գունավորելով տերևները, նկարելով անտառապուրակը: Չէինք կարող չանդրադառնալ աշնան մեղմիկ քամուն. անտառապուրակում ընթերցեցինք Քամին, Աշուն բանաստեղծությունները: Մի լավ աշունը վայելելուց հետո, խշշացնեուց, կոններ, տերևներ հավաքելուց հետո վերադարձանք մեզ հետ բերելով աշնան վերջին գույները, աշնան ջերմացնող արևի վերջին շողերը: Օրվա ամփոփումը տեսանյութում՝