1-ին դասարնի սովորողների «Մուտք կրթահամալիր» ճամբարի առաջին օրը անցավ շատ հագեցած, սովորողների համար հետաքրքիր, նոր բացահայտումներով, մեծ ոգևորությամբ: Շարունակել կարդալ “Մուտք կրթահամալիր 1-ին դասարան”
Month: Օգոստոս 2019
Ծնողական սեմինար-հավաք
2019-20 ուստարվա Հարավային դպրոցի առաջին դասարանցիների ծնողների սեմինար- հավաք
Մուտքի ճամբար. օր հինգերորդ
Մուտքի ճամբարի հինգերորդ օրը ևս հագեցած էր՝ լի ճամբարակնների ոգևորությամբ, աշխուժությամբ: Մուտքի ճամբարը սկսեցինք ճամբարականների ուրախ ընդհանուր Շարունակել կարդալ “Մուտքի ճամբար. օր հինգերորդ”
Մուտքի ճամբար. Օգոստոսի 22-ը Հարավային դպրոցում
Հարավային դպրոցում ամառային ճամբարի ուրախ, ակտիվ և մուտք ճամբարի ոգևորող, եռուզեռը շարունակվում էր: Օրը սկսեցինք առավոտյան ուրախ պարապմունքով ճամբարականների հետ: Ճամբարակնները արևոտ լողավազանում շարունակեցին իրենց լողափնյա ճամբարը՝ հետաքրքիր մարզական խաղեր խաղալով, լողալով, իսկ «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցող ճամբարականների ոգևորությունը կրկնապատկվեց ագարակում: Ճամբարականները օրը շարունակեցին քայլարշավով դեպի Ագարակ, ծանոթացան կենդանների հետ, շրջեցին, ձիավարեցին: Անկարագրելի ուրախությամբ շրջում էին ագարակով, մեծ ոգևորությամբ, մի փոքր հուզմունքով մոտենում էին ձիուն, ձիավարում, կիսվում իրենց տպավորություններով, և ամենակարևորը քայլարշավի ընթացքում սովորեցին ճանապարհն անցնելու կանոնները, սովորեցինք՝ ինչպես մեզ պահել դպրոցից դուրս միջավայրում, կողմնորոշվել, համախմբված և կազմակերպված անցկացնել քայլարշավը: Իսկ մինչ մենք ագարակում ձիավարում էին, դասավանդողները դպրոցում զբաղված էին միջվայրի խնամքով, ուսումնական պլան կազմակերպմամբ, երթուղու ցուցակի լրացմամբ, քննարկմամբ, որից հետո մասնակցեցին Մայր դպրոցում Հանրապետական, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերապատրաստմանը: Շարունակել կարդալ “Մուտքի ճամբար. Օգոստոսի 22-ը Հարավային դպրոցում”
Կարող է սառը ջուրը եռալ
Թաշկինակը թրջենք, հետո քամենք: Բաժակի մեջ ջուր լցնենք: Բաժակի երեսը թաշկինակով ծածկենք, փակենք բարակ ռեզինով/դեղատանը այդպիսի ռեզիններ վաճառում են>>: Թաշկինակի կենտրոնը մատով հրենք այնպես, որ այն 2-3 սմ. ընկղմվի ջրի մեջ:Բաժակը շրջենք : Մի ձեռքով այն բռնենք, մյուս ձեռքով խփենք բաժակի հատակին : Ջուրը կսկսի <<եռալ>>:
Ջուրը
Վերցնենք 2 հատ բաժակ , ֆոլգա և ֆլոմաստեր:Բաժակները լցնենք ջրով , այնպես որ երկուսի մեջ էլ լինի հավասար քանակությամբ ջուր և ջրի մակարդակը բաժակում նշիր ֆլոմաստերով :բաժակներից մեկը փակիր ֆոլգայի կափարիչով: Բաժակները մի քանի օր դիր տաք տեղում: Հետո նորից չափիր ջրի մակարդակը: Որ բաժակում ջուրը պակասեց:
Օղակները
Վերցնում ենք փոքր բանկա և մարգանցովկան լուծում ենք այդ բանկայի մեջ : Լուծույթը պետք է դառնա մուգ-մանուշակագույն :Վերցնում ենք մեկ այլ ապակե բանկա և ջուր լցնում :Այնուհետև վերցնում ենք կաթուցիչ: Դրանով պատրաստված լուծույթի մի քանի կաթիլ կաթեցնում են մաքուր ջրով լի բանկայի մեջ/ պահում ենք 1-2 սմ ջրից վեր / Կաթուցիչի ծայրը չպետք է տատանվի: Կաթիլը ընկնելով ջրով լի բնակայի մեջ ,վերածվում է օղակի ,որը ընկնում է բանկայի հատակը ,աստիճանաբար չափի մեջ մեծանալով :
Պարող օղակները
Թափանցիկ բաժակի մեջ լցնենք/ касторовое масло/ գերչակի ձեթ: Առանց շտապելու այդ ձեթի մեջ կաթեցնենք սովորական ջրաներկով ներկված ջրի 1 կաթիլ: Գերչակի ձեթի և մաքուր ջրի խտությունը պրակտիկորեն նույնն է : Կաթիլը դանդաղորեն կիջնի բաժակի հատակը:Եթե օգտագործենք ջրաներկի տարբեր գույներով ստացված լուծույթներ ,ապա բաժակում ձեթի հետ միասին առաջանում է մի տեսարան ,որը հիշեցնում է կախված գունավոր փուչիկների:
Փուչիկներ
Փչենք երկու հատ փուչիկ: Դրանք էլեկտրականացնենք թերթով`թերթը քսենք փուչիկների վրա,հետո փուչիկները երկար թելերի վրա կախենք :Փուչիկները կսկսեն փոխադարձաբար իրարից հեռանալ:Նույն փորձը կրկնենք , բայց այս անգամ առաջին փուչիկը էլեկտրականացնենք թերթով , իսկ երկրորդ փուչիկը` բրդյա կտորով: Այս դեպքում փուչիկները կձգվեն դեպի իրար: Եթե այդ փուչիկներին սեղանին դնենք և մեկին գլորենք , ապա երկրորդը անմիջապես կգլորվի առաջինի ետևից:Առաջին դեպքում 2 փուչիկները միանման ձևով էին լիցքավորված, իսկ երկրորդ անգամ ` տարբեր:
Փչվող փուչիկը
Փորձի համար անհրաժեշտ է 1 կիտրոն, 3 ճաշի գդալ քացախ, 1,5ճաշի գդալ ջուր, 1թեյի գդալ սոդա,փուչիկ, լիմոնադի դատարկ շիշ:
Շշի մեջ լցնում ենք ջուր և 1 թեյի գդալ սոդա: Առանձին բաժակում կիտրոնի հյութը խառնում ենք քացախի հետ և լցնում շշի մեջ: Փուչիկն արագ հագցնում ենք շշի վրա և այն փչվում է: