Posted in Մանկավարժական աշխատողների ճամբար, Սովորողների ճամբար

Մուտքի ճամբար. Օգոստոսի 22-ը Հարավային դպրոցում

  Հարավային դպրոցում ամառային ճամբարի ուրախ, ակտիվ և մուտք ճամբարի ոգևորող, եռուզեռը շարունակվում էր: Օրը սկսեցինք առավոտյան ուրախ պարապմունքով ճամբարականների հետ:  Ճամբարակնները արևոտ լողավազանում շարունակեցին իրենց լողափնյա ճամբարը՝ հետաքրքիր մարզական  խաղեր խաղալով, լողալով, իսկ «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցող ճամբարականների ոգևորությունը կրկնապատկվեց ագարակում: Ճամբարականները օրը շարունակեցին քայլարշավով դեպի  Ագարակ, ծանոթացան կենդանների հետ, շրջեցին, ձիավարեցին: Անկարագրելի ուրախությամբ շրջում էին ագարակով, մեծ ոգևորությամբ, մի փոքր հուզմունքով մոտենում էին ձիուն, ձիավարում, կիսվում իրենց տպավորություններով, և ամենակարևորը քայլարշավի ընթացքում սովորեցին ճանապարհն անցնելու կանոնները, սովորեցինք՝ ինչպես մեզ պահել  դպրոցից դուրս միջավայրում, կողմնորոշվել, համախմբված և կազմակերպված անցկացնել քայլարշավը: Իսկ մինչ մենք ագարակում ձիավարում էին, դասավանդողները դպրոցում զբաղված էին միջվայրի խնամքով, ուսումնական պլան կազմակերպմամբ, երթուղու ցուցակի լրացմամբ, քննարկմամբ, որից հետո մասնակցեցին Մայր դպրոցում Հանրապետական, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերապատրաստմանը: Շարունակել կարդալ “Մուտքի ճամբար. Օգոստոսի 22-ը Հարավային դպրոցում”

Posted in Բնագիտական փորձեր

Կարող է սառը ջուրը եռալ

Թաշկինակը թրջենք, հետո քամենք: Բաժակի մեջ ջուր լցնենք: Բաժակի երեսը թաշկինակով  ծածկենք, փակենք բարակ ռեզինով/դեղատանը այդպիսի ռեզիններ վաճառում են>>: Թաշկինակի կենտրոնը մատով հրենք այնպես, որ այն 2-3 սմ. ընկղմվի ջրի մեջ:Բաժակը շրջենք : Մի ձեռքով այն բռնենք, մյուս ձեռքով խփենք բաժակի հատակին : Ջուրը կսկսի <<եռալ>>:

Posted in Բնագիտական փորձեր

Ջուրը

Վերցնենք 2 հատ բաժակ , ֆոլգա և ֆլոմաստեր:Բաժակները լցնենք ջրով , այնպես որ երկուսի մեջ էլ լինի հավասար քանակությամբ ջուր և ջրի մակարդակը բաժակում  նշիր ֆլոմաստերով :բաժակներից մեկը  փակիր ֆոլգայի կափարիչով: Բաժակները մի քանի օր դիր տաք տեղում: Հետո նորից չափիր ջրի մակարդակը: Որ բաժակում ջուրը պակասեց:

Posted in Բնագիտական փորձեր

Օղակները

Վերցնում ենք փոքր բանկա և մարգանցովկան  լուծում ենք այդ բանկայի մեջ : Լուծույթը պետք է դառնա  մուգ-մանուշակագույն :Վերցնում ենք մեկ այլ ապակե բանկա և  ջուր  լցնում :Այնուհետև վերցնում ենք կաթուցիչ: Դրանով պատրաստված լուծույթի մի քանի կաթիլ  կաթեցնում են մաքուր ջրով լի բանկայի մեջ/ պահում ենք 1-2 սմ ջրից վեր / Կաթուցիչի ծայրը չպետք է տատանվի: Կաթիլը ընկնելով   ջրով լի բնակայի մեջ ,վերածվում է  օղակի ,որը ընկնում է բանկայի հատակը ,աստիճանաբար  չափի մեջ մեծանալով  :

Posted in Բնագիտական փորձեր

Պարող օղակները

Թափանցիկ բաժակի մեջ լցնենք/ касторовое масло/ գերչակի ձեթ: Առանց շտապելու այդ ձեթի մեջ կաթեցնենք սովորական  ջրաներկով ներկված ջրի  1 կաթիլ: Գերչակի ձեթի և մաքուր ջրի խտությունը պրակտիկորեն նույնն է : Կաթիլը դանդաղորեն կիջնի բաժակի  հատակը:Եթե օգտագործենք ջրաներկի տարբեր գույներով ստացված լուծույթներ ,ապա բաժակում ձեթի հետ միասին առաջանում է մի տեսարան ,որը հիշեցնում է  կախված գունավոր փուչիկների:

Posted in Բնագիտական փորձեր

Փուչիկներ

Փչենք երկու հատ փուչիկ: Դրանք էլեկտրականացնենք թերթով`թերթը քսենք փուչիկների վրա,հետո փուչիկները    երկար թելերի վրա կախենք :Փուչիկները կսկսեն փոխադարձաբար իրարից հեռանալ:Նույն փորձը կրկնենք , բայց այս անգամ  առաջին փուչիկը էլեկտրականացնենք  թերթով  , իսկ երկրորդ փուչիկը` բրդյա կտորով: Այս դեպքում փուչիկները  կձգվեն դեպի  իրար: Եթե այդ փուչիկներին սեղանին  դնենք   և  մեկին գլորենք , ապա  երկրորդը անմիջապես  կգլորվի առաջինի ետևից:Առաջին դեպքում 2 փուչիկները   միանման  ձևով  էին  լիցքավորված, իսկ երկրորդ անգամ  ` տարբեր: