Posted in Բնագիտական փորձեր

Փչվող փուչիկը

Փորձի համար անհրաժեշտ է 1 կիտրոն, 3 ճաշի գդալ քացախ, 1,5ճաշի գդալ ջուր, 1թեյի գդալ սոդա,փուչիկ, լիմոնադի դատարկ շիշ:

Շշի մեջ լցնում ենք ջուր և 1 թեյի գդալ սոդա: Առանձին բաժակում կիտրոնի հյութը խառնում ենք քացախի հետ և լցնում շշի մեջ: Փուչիկն արագ հագցնում ենք շշի վրա և այն փչվում է:

Posted in Բնագիտական փորձեր

Աղը, պղպեղը և փուչիկը

Թղթի վրա լցնենք աղ և պղպեղ /սև կամ կարմիր/: Աղն ու պղպեղը լավ խառնենք: Վերցնենք մի փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին: Հետո մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կկպնի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Posted in Ուսումնական նյութեր

Անհատական և դասարանական օգտագործման նյութերի ցանկ

  1. Անհատական համակարգիչ, նեթբուք-նոութբուք (ուսումնական գործունեության համար անհրաժեշտ ծրագրերով)
  2. սև մատիտներ
  3. գունավոր մատիտներ (հաստ, բարակ)
  4. յուղամատիտներ
  5. մկրատ
  6. ջրաներկ, գուաշ (гамма ֆիրմայի)
  7. ծեփամածուկ (պլաստիլին)
  8. վրձին
  9. սոսինձ (չոր)
  10. ռետին
  11. քանոն
  12. սրիչ
  13. մարզական հագուստ, մարզական կոշիկներ
  14. լողազգեստ, լողաթափեր, աղջիկներին՝ ռետինե գլխարկ
  15. սրբիչ

Շարունակել կարդալ “Անհատական և դասարանական օգտագործման նյութերի ցանկ”