Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2021-2022

Էկոտուր Բջնի գետի հովտում

Մասնակիցներ՝ 3.1,3.2 դասարանի սովորողներ

Վայրը՝ Բջնի բերդ,  Բջնի գետի հովիտ: Բջնի բերդը տնվում է Հրազդան գետի կիրճում ավերակները գտնվում են Հրազդան գետի միջին հոսանքում Բջնի գյուղի մոտ։

Նպատակը՝ Բջնի գետի հովտում էկո աշխատանքի կազմակերպում, տեղանքի ուսումնասիրում: Շարունակել կարդալ “Էկոտուր Բջնի գետի հովտում”

Posted in Մայիսյան հավաք, Դասարանական ռադիո

Մայիսյան հավաքի լրահոսից. «Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո#23

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի եթերում լսեք Հարավի Մայիսյան հավաքի լրահոսը: «Ուրախ արևները» շրջել են Հարավային դպրոցում, սովորողներից տեղեկացել են   Մայիսյան հավաքի շրջանակում իրենց կատարած հետաքրքիր նախագծերի մասին, ի՞նչ են արել , ի՞նչ նախագծերի են մասնակցել:

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2021-2022

Ճանապարհային անվտանգության կանոններ. հարթակում ծնողն է

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց պարտեզի տարատարիք սովորողներ, հյուրեր

Ժամկետը՝ մայիսի 11-ին, ժամը՝ 12:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի 2.2 դասարան-լաբորատորիա

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել ճանապարհային անվտանգության կանոններին, սովորեցնել կիրառել դրանք ճանապարհն անցնելիս, ճամորդելիս:

Ուսումնական պարապմունքը  կազմակերպիչ՝  3.2 դասարանի սովորող Մենուա Հովասափյանի մայրիկը՝ Ջեննի Բալյանը՝ Ոստիկանության օպերատիվ կառավարման առաջատար մասնագետ, լեզվաբան:

Խնդիրները՝

  • անվտանգության կանոնների պհպանում, վերհիշում, կիրառում
  • լսածը փոխաանցելու, առօրյայում կիրառելու կարողության ձևավորում
  • սովոորղների մոտ զարգացնել զգուշությունը, զգոնությունը:

Ընթացքը՝ 3.2 դասարանի սովորող Մենուա Հովասափյանի մայրիկը կներկայացնի ճանապարհային անվտանգության կանոնները, ճանապարհն անցնելիս ի՞նչ կանոններ է պետք հիշել, կիրառել, ինչպե?ս պահպանենք մեր անվտանգությունը:  Ճամփորդելիս մեքենայի մեջ ինչպե՞ս մեզ պահեք, որպեսզի չհայտնվենք վթարային իրավիճակում:

Արդյունքների ամփոփում

Posted in Մայիսյան հավաք, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ. 02.05-06.05.2022

Ուսումնական նախագծեր՝

Մայիսյան 17-րդ ստեղծագործական հավաք՝

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան

Հեռավար ուսուցում

Բլոգուսուցում

Ընթերցանության նյութեր՝«Երբ մտքերը սառչում են օդում»

Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք — տետր, էջ՝95-999

Մաթեմատիկա՝

02.05.2022

04.05.2022

Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա.մայիս

Ես և շրջակա աշխարհ՝ ճամփորդության վայրի քարտեզագրում, տեղեկության որոնում, հրապարակում/ անվտանգության կանոնների վերհիշում/հրդեհի ժամանակ Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ. 02.05-06.05.2022”

Posted in 2021-2022 ուստարի, Մայիսյան հավաք

Մայիսյան 17-րդ ստեղծագործական հավաք

Մայիսյան 17-րդ ստեղծագործական հավաք

Մասնակիցներ՝ 3.2  դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մայիս

Նպատակը՝ ուսումնական տարվա ընթացքում ցուցաբերած կարողությունների և հմտությունների ցուցադրում: Կրթական փոխանակումների կազմակերպում իրակաացում, Բլեյան կրթական ցացնցի տարածում, փորձի փոխանակում։

Ծնողը ուսումնական պարապմունքի կազմակերպիչ՝ «Ճանապարհային անվտանգության կանոններ» ուսումնական պարապմունքի կազմակերպիչ՝ Ջեննի Բալյան՝ 3.2 դասարանի սովորող  Մենուա Հովասափյանի մայրիկը։

Հանրային աուդիտ

Ես ր շրջակա աշխարհ +Scratch ծրագիր.բաց պարապմունք

Երաժշտության ընտրությամբ գործունեության ստուգատես

Scratch ծրագրի ուսուցում. հարթակում  սովորողներն են.

«Ելք» ստուգատես Շարունակել կարդալ “Մայիսյան 17-րդ ստեղծագործական հավաք”

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2021-2022

Գործընկեր դպրոցի Արագած գյուղի Մ․ Մեխակյանի անվան դպրոցի սովորողների այցը կրթահամալիր

Մասնակիներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 3.2 դասարանի սովորողներ, Արագած գյուղի Մեխակ Մեխակյանի անվա դպրոցի սովորողներ

Վայրը՝ Հարավային դպրոց պարտեզ, կրթահամալիր

Ժամկետը՝ Մայիսի

Ձիավարություն Ագարակում

Քայլք Մայր դպրոց-Սարալանջ-Սասնալանջ- Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

Նպատակը՝ շրջել կրթահամալիրում, ծանոթացնել գործընկեր դպրոցի սովորողներին մեր ուսումնառությանը , դասավանդողներին հեղինակայաին մանկավարժությանը, ուսումնական պարապմունքի կազմակերպման այընտրանքներին։ Իրականացնել կրթական փոխանակումներ, համագործակցել։

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Գործընկեր դպրոցի Արագած գյուղի Մ․ Մեխակյանի անվան դպրոցի սովորողների այցը կրթահամալիր”

Posted in Հաշվետվություն, Մայիսյան հավաք

Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք․ հաշվետվություն

Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք «Ես կարողանում եմ» 

Մանկավարժական հոդված՝ «Կրտսեր սեբաստացիները ՝ կրթական փոխանակումներ իրականացնողներ»

Մաթեմատիկայի կազմակերպումը երկրորդ դասարանում

Մանկավարժական սեմինար պարապմունք՝ «Ուսումնառություն աշխարհում» 

Սովորողների բլոգները

Հարթակում ծնողն է՝ «Քրիստոնեական դաստիարակաություն», վարում են ծնող Մերի Մակարյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Մայր Աթոռի Էօրնեկեան դպրոցի տեսուչ Տեր Զաքարիա Ծայրագույն վարդապետը։

Համագործակցային նախագծեր՝

Ուսումնական ճամփորդություններ՝ Շարունակել կարդալ “Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք․ հաշվետվություն”

Posted in Հոդված, Մայիսյան հավաք

Կրտսեր սեբաստացիները՝ կրթական փոխանակումներ իրականացնողներ

WhatsApp Image 2021-05-27 at 10.05.11 «Այն, ինչ պետք է երեխաներին, նոր և ավելի լավ ուսումնական ծրագիրը չէ, այլ իրական աշխարհի ավելի ու ավելի հասանելիությունը։  Մենք պետք է շատ սովորենք, թե ինչպես դարձնենք այն ավելի հասանելի նրանց համար, և այն ուսումնասիրելու ճանապարհին ինչպես նրանց ավելի շատ ազատություն ու հմտություն տանք»: Ջոն Հոլթ

Իսկ սովորողներին այդ իրական աշխարհի հասանելիության հնարավորությունը տալիս է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Կրթահամալիր-հիմնադրամի նպատակներից մեկը հեղինակային կրթական ծրագրի ստեղծումն է և տարածումը կրթական փոխանակումների միջոցով։ Կրթական փոխանակումների միջոցով սեբաստացի դասավանդողները կարողանում են իրենց փորձը, ուսուցման կազմակերպման նոր մեդոթները փոխանցել   հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժական աշխատողներին, սովորողները միաժամանակ ցուցադրում են իրենց կարողությունները, հմտությունները, դրանք սովորեցնում հանրակրթական դպրոցի սովորողներին, դառնաում ուսումնական պարպմունքի կազմակերպիչներ։ Շարունակել կարդալ “Կրտսեր սեբաստացիները՝ կրթական փոխանակումներ իրականացնողներ”

Posted in 2019-2020 ուստարի, Մայիսյան հավաք, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

«Երկիր, որտեղ ամեն ինչ կանաչ է և լեռնոտ»․ բարձունքը հաղթահարված է

Ուրախ արևները հայտնվել էին մի երկրում, որտեղ ամեն ինչ կանաչ էր ու լեռնոտ: Կոտայքի մարզ մտնելուց հետո առաջինը, որ անցավ սովորողների մտքով, իրենց առաջ փռված բնությունն ու լեռները տեսնելուց հետո, այս նախադասությունն էր. «Երկիր, որտեղ ամեն ինչ կանաչ է և լեռնոտ»։  2.2 դասարանի սովորողները հաղթահարեցին Կոտայքի մարզի Արզական գյուղի Սուրբ Նեղուցի բարձունքը։ Սեբաստացիները այցելեցին Արզական գուղի Խ․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց,  շրջեցինք դպրոցում, ծանոթացանք Արզական գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ։ Երկրորդ դասարանի սովորողներին ՝ որպես մեր ծանոթության խորհրդանիշ, նվիրեցինք մեր շշլացրած գինին։ Դպրոցում շրջելուց հետո տեղի սովորողների և կազմակերպիչ Ն․ Թորոսյանի ուղեկցությամբ այցելեցինք գյուղի ժամը՝ Սուրբ Թադևոս եկեղեցի, կատարեցինք Ուսումնական ժամերգություն։ Որից հետո շարունակեցինք քայլքը  դեպի Սուրբ Նեղուցի վանք։ Արզական գյուղի սովորողները ամբողջ ընթացքում ուղեկցեցին մեզ, օգնեցին, միասին հաղթահարեցինք Սուրբ Նեղուցի բարձունքը՝ ճանապարհին խոսելով, քննարկելով։ Սովորողները պատմում էին իրենց գյուղի , եկեղեցու առասպելի մասին , սեբաստացիներին օգնում էին, բացատրում ՝ինչպե՞ս ըստ առասպելի, երազանք պահել, ինչպե՞ս անցնել ճանապարհը։ Բարձունքը հաղթահարելուց հետո միասին Դալար գետի ափին ճաշեցինք, վայելեցինք մեր նվաճումը։

Սուրբ Նեղուցի բարձունքը հաղթահարված է

Հանգստանալուց հետո Դալար գետի ափին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ,   իրականացրինք նաև Համբարձման ծեսը։ Սովորողները միասին խաղացին բակային խաղեր, դոմինո, վայելեցին բնությունը։

Համբարձման ծեսը Սուրբ Նեղուցիվանքում՝ Դալար գետի ափին՝

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Խաղ + մաթեմատիկա

2.2 դասարանի սովորողները կարողանում են խաղալ մաթեմատիկական խաղեր, բանավոր հաշվել, խնդիրներ հորինել։ Սովորողները խաղում են մաթեմատիկական լոտո, բանավոր հաշվում են, միմյանց ուղղում տարբեր մաթեմատիկական հարցեր, խմբերից յուրաքանչյուրը խնդիր է հորինում, մյուսները՝ լուծում։ Միասին քննարկում են, առաջարկում խնդրի լուծման տարբերակներ, ընկերների հետ բանավիճում որոշ հարցերում՝ փորձեմ են հաշվելով հաստատել կամ հերքել ընկերոջ պատասխանը, հաշվարկը՝ մի խոսքով ուրախ մաթեմատիկա։