Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ»ռադիո#3ընտանեկան թողարկում

«Ուրախ սեբաստացիներ» ռադիոյի եթերում լսե՛ք ընտանեկան թողարկում։ Մեր այս թողարկմանը Դանիելը պատմում է իր մասին, իր ընտանիքի անդամների մասին, իր «մոլորակի»  մասին, կիսվում է հետաքրքիր տեղեկատվական նյութով։

Ռադիոհաղորդավարներ՝ Դանիել Թաթիկյան և մայրիկ Քրիստինա Փանոսյան

Posted in Ուսումնական նախագծեր 2024-2025

Տիեզերք

Տիեզերք. Երկիր մոլորակ նախագիծը հնարավորություն կտա սովորողներին ճանաչել տեսանելի և անտեսանելի տիեզերքը, այն մարդկանց, ովքեր զբաղվել և զբաղվում են տիեզերքի ուսումնասիրությամբ,  կանխատեսել Երկիր մոլորակի ապագան, միջամտել և նպաստել մոլորակի պահպանմանը:

Թեմա
Տիեզերք. Երկիր Մոլորակ
Ընդհանուր նպատակներ՝ տիեզերքի մասին գիտելիքների ձևավորում և զարգացում, միջավայրի ճանաչողություն:
Ընդհանուր խնդիրներ՝

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
  • Սովորողների ակտիվ գործունեություն և նախագծի ընթացքի ստեղծական միջամտություն
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  • Դիտումներ /դիտարկումներ/ կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
  • Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու  / դիտելու/ և գրանցելու տեխնոլոգիայի մշակում
  • Համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու  ունակությունների ձևավորում և զարգացում
  • Աշխատանքային խմբերի ձևավորում /անհատական, խմբային, դասարանական/
  • Կատարվելիք աշխատանքի ընթացիկ փուլեր
  • Ժամանակացույց /ըստ փուլերի և ամբողջական/
  • Մեթոդների ընտրություն
  • Անհրաժեշտ ՏՀՏ միջոցներիկիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/
  • Անհրաժեշտ գործիքներ և նյութեր
  • Տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում, ցուցադրում
  • Աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում
Շարունակել կարդալ “Տիեզերք”