Posted in 2024-2025ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․09․09-13․09․2024

Ուսումնական նախագծեր՝

«Ես» ուսումնական նախագիծ

Լողափնյա աշուն

Հեռավար ուսուցում

Ընթերցանության նյութեր՝ Հովհ․ Թումանյանի «Ծիտը» հեքիաթի խաղ-ուսուցում, «Արտուտիկ» բանաստեղծության բառերը հեգել, վանկատել, նախադասություն, բառակապակցություն կազմել՝

Արտուտիկ,
Նախշուն տոտիկ
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։

Լուսաբացին

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝ ժոովրդական ասիկեկա՜ն, եկա՜ն:
ՑՈՒՑԱՄԱՏՆ ասաց՝ ովքե՞ր եկան։
ՄԻՋՆԱՄԱՏՆ ասաց՝ գայլե՜ րն եկան։
ՄԱՏՆԵՄԱՏՆ ասաց՝ դե շո՜ւտ, դե շո՜ ւտ,

ելեք փախչեմք:
ՃԿՈՒՅԹՆ ասաց՝ ճստլի՜կ եմ,
Պստլի՜կ եմ,
Ոտքե՜ր չունեմ,
Թևե՜ր չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ…

ՄաթեմատիկաԲանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ: Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի: Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ: Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության: Հավաքածուից մասի անջատում:

Ես և շրջակա աշխարհ՝Ճամփորդական պայուսակ, ճամփորդական կանոններ/  Ինչպես առողջ լինել, առողջ սնունդ

Տեխնոլոգիա՝ նկարում ենք հեքիաթների հերոսներին, ծեփում ծեփամածիկով

Մարմնակարթություն՝Լողափնյա աշուն/ լողուսուցում Արևմտյան դպրոցի փակ լողավազանում

Երգուսուցում՝ «Ջան, ջան, աշուն է», «Լորիկ»/ Մարիամ Մնացականյան

Ուրախ օտար լեզուներ՝ Ռուսերեն՝ Վիկտորյա Հովսեփյան/ անգլերեն՝ Աննա Գանջալյան

Երկուշաբթի

  1. Մայրենի
  2. Ռուսերեն/Մաթեմատիկա
  3. Ես և շրջակա աշխարհ
  4. Անգլերեն/Մաթեմատիկա
  5. Տեխնոլոգիա

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․09․09-13․09․2024”

Posted in 2024-2025ուստարի, Լողափնյա աշուն

Մասակիցներ՝  1.2 դասարանի սովորողներ

Վայրը՝ Հարավային դպրոց, բաց լողավազան

Նպատակը՝  «Լողափնյա աշուն» նախագծի շրջանակում, սովորել  լողին պատրատվելու, լողալու հմտությունները:

Ընթացքը՝

✔️ճիշտ օգտվել լողավազանից,

✔️հետևել հիգիենայի կանոններին,

✔️կոկիկ, արագ զգեստափոխվել,

✔️ճիշտ, տեղին գործածել լողի պարագաները, լողալ:

✔️պահպանել լողափի մաքրությունը