Posted in Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ.16.09-20.09.2024

Ուսումնական նախագծեր՝

«Ես» ուսումնական նախագիծ

Լողափնյա աշուն

Հեռավար ուսուցում

Բարձունքի հաղթահարում՝ 

Ընթերցանության նյութեր՝ Հովհ. Թումանյան «Ճամփորդները», հեքիաթախաղի ընթերցում, բեմականացում:

Հովհ. Թումանյան  «Շունը» Աղայանի  «Ծիտն ու բազեն», խաղուսուցում, բանաստեղծության բառերի վանկատում, հեգում:

«Արտուտիկ», «Լուսաբացին», «Մեղուն», «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունները վերհիշել:

Մայրենի՝ Հովհ. Թումանյան «Ճամփորդները»,հեքիաթախաղի ընթերցում, բեմականացում: Աղայանի  «Ծիտն ու բազեն» «Շունը», խաղուսուցում, բանաստեղծության բառերի վանկատում, հեգում:   

Մաթեմատիկա—Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ: Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի: Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ: Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության: Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ.16.09-20.09.2024”

Posted in Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցում․16․09-20․09․2024

«Ես» ուսումնական նախագիծ

Ընթերցանության նյութ՝Հովհ․ Թումանյանի «Ծիտը» հեքիաթի խաղ-ուսուցում, «Արտուտիկ» բանաստեղծության բառերը հեգել, վանկատել, նախադասություն, բառակապակցություն կազմել՝

Արտուտիկ,
Նախշուն տոտիկ
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։

Լուսաբացին

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝ ժոովրդական ասիկ

եկա՜ն, եկա՜ն:
ՑՈՒՑԱՄԱՏՆ ասաց՝ ովքե՞ր եկան։
ՄԻՋՆԱՄԱՏՆ ասաց՝ գայլե՜ րն եկան։
ՄԱՏՆԵՄԱՏՆ ասաց՝ դե շո՜ւտ, դե շո՜ ւտ,

ելեք փախչեմք:
ՃԿՈՒՅԹՆ ասաց՝ ճստլի՜կ եմ,
Պստլի՜կ եմ,
Ոտքե՜ր չունեմ,
Թևե՜ր չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ…

Մայրենի՝ Ընթերցել հեքիաթները, բանաստեղծությունները: Ներկայացնել խաղով, բեմադրել: ‘«Բութ մատն ասաց» ժողովրդական խաղիկի օրինակով ինքդ հորինիր: Տեսագրի՛ր, յութուբյան հղումը ուղարկիր:

Մաթեմատիկա—Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ: Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի: Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ: Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության:

Ես և շրջակա աշխարհ՝ դիտի՛ր տեսանյութը, տեսանյութ՝ 2, պատմի՛ր՝ ինչ հասկացար/քննարկում ճամփորդության մասին:

Երգուսուցում՝ Լսի՛ր երգերը, փորձի՛ր ինքդ երգել, տեսագրի՛, հղումն ուղարկի՛ր

«Նուրի, նուրի»,  «Ձիուկ», «Լորիկ» Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում․16․09-20․09․2024”