Posted in Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ,23․09-27․09․2024

Ուսումնական նախագծեր՝

«Ես» ուսումնական նախագիծ

Լողափնյա աշուն

Հեռավար ուսուցում

«Ուրախ սեբաստացիներ»տեղեկատվական ռադիո

Ուսումնական ճամփորդություն 25․09․2024՝ Սևանի Մաշտոցներ մատուռի բարձունքի հաղթահարույմ

Ընթերցանության նյութեր՝հեքիաթախաղ՝ «Ով աշխատի նա կուտի»,  Հովհ․ Թումանյան «Երկինքը փուլ է գալիս»։ Հեքիաթների խաղընթերցում, սովորած բանաստեղծությունների վերհիշում, բառերի հեգում, վանկատում։

Մաթեմատիկա՝ Բանավոր համրանք, աջ-ձախ,հեռու-մոտիկ, ներս-դուրս հասկացություններ: Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներն ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում  և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի և երկարության։

Ես և շրջակա աշխարհ՝ քննարկում թռչունների մասին՝ ճնճղուկի/բազեի մասին

Մեդիագրագիտություն՝ նկարում ենք Paint նկարչական ծրագրով և մուտքագրում Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ,23․09-27․09․2024”

Posted in Նախագիծ

Հեռավար ուսուցում․22․09-27․09․2024

«Ես» ուսումնական նախագիծ

Իմ անունը՝ պատմիր՝ ինչպես ակմ ինչու  են ծնողներդ որոշել քեզ անվանակոչել այդ անվամբ, ինչ է նշանակում քո անունը, ինչ ծագում ունի։ Ուղարկի՛ր յութուբյան հղում։

Ընթերցանության նյութեր՝

Հովհ. Թումանյան «Ճամփորդները», հեքիաթախաղի ընթերցում, բեմականացում:

Հովհ. Թումանյան  «Շունը»  խաղուսուցում, բանաստեղծության բառերի վանկատում, հեգում: Տեսագրի՛ր, յութուբյան հղումը ուղարկիր:

Մաթեմատիկա—Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ: Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի: Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ: Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության:

Ես և շրջակա աշխարհ՝ դիտի՛ր տեսանյութը, տեսանյութ՝ 2, պատմի՛ր՝ ինչ հասկացար/քննարկում ճամփորդության մասին:

Տեխնոլոգիա՝ պատրաստիր գունավոր թղթերից շուն, ընթացքը տեսագրի՛ր, ուղարկիկր յութուբյան հղումը։

Երգուսուցում՝ Լսի՛ր երգերը, փորձի՛ր ինքդ երգել, տեսագրի՛, հղումն ուղարկի՛ր

«Ջա՛ն ջա՛ն աշուն է»,  , «Լորիկ» Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում․22․09-27․09․2024”

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ» ընտանեկան և դասարանական ռադիո. նոր եթերաշրջան

«Ուրախ սեբաստացիներ» ռադիոյի նախերգը՝

Ուրախ սեբաստացինե՜ր ռա՜-դի՜-ո՜

Ռադիոյի լոգոներ՝

Ընտրված լոգո(լոգոնները նկարել են առաջին դասարանի սովորողները խմբերով, միասին քվեարկել են և ընտրել մեկը)

IMG_0678

Պատասխանատուներ՝ Հարավային դպրոցի 1.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ, ծնողներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նախատեսվում է` շաբաթական  3-4  ռադիոթողարկում՝ առօրյա, ընթերցողական և տեղեկատվական թեմաների շուրջ: Ռադիոթողարկումները կլինեն հարցազրույցի, զրույց-պատումի, ընթերցում-քննարկումների , ռադիոթատրոնների տեսքով:

Նպատակ՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
  • թվային գործիքները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունների զարգացում
  • ծնողի ներգրավածությունը ուսումնական գործընթացում

Խնդիրներ՝ Շարունակել կարդալ “«Ուրախ սեբաստացիներ» ընտանեկան և դասարանական ռադիո. նոր եթերաշրջան”