Posted in Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցում․16․09-20․09․2024

«Ես» ուսումնական նախագիծ

Ընթերցանության նյութ՝Հովհ․ Թումանյանի «Ծիտը» հեքիաթի խաղ-ուսուցում, «Արտուտիկ» բանաստեղծության բառերը հեգել, վանկատել, նախադասություն, բառակապակցություն կազմել՝

Արտուտիկ,
Նախշուն տոտիկ
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։

Լուսաբացին

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝ ժոովրդական ասիկ

եկա՜ն, եկա՜ն:
ՑՈՒՑԱՄԱՏՆ ասաց՝ ովքե՞ր եկան։
ՄԻՋՆԱՄԱՏՆ ասաց՝ գայլե՜ րն եկան։
ՄԱՏՆԵՄԱՏՆ ասաց՝ դե շո՜ւտ, դե շո՜ ւտ,

ելեք փախչեմք:
ՃԿՈՒՅԹՆ ասաց՝ ճստլի՜կ եմ,
Պստլի՜կ եմ,
Ոտքե՜ր չունեմ,
Թևե՜ր չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ…

Մայրենի՝ Ընթերցել հեքիաթները, բանաստեղծությունները: Ներկայացնել խաղով, բեմադրել: ‘«Բութ մատն ասաց» ժողովրդական խաղիկի օրինակով ինքդ հորինիր: Տեսագրի՛ր, յութուբյան հղումը ուղարկիր:

Մաթեմատիկա—Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ: Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի: Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ: Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության:

Ես և շրջակա աշխարհ՝ դիտի՛ր տեսանյութը, տեսանյութ՝ 2, պատմի՛ր՝ ինչ հասկացար/քննարկում ճամփորդության մասին:

Երգուսուցում՝ Լսի՛ր երգերը, փորձի՛ր ինքդ երգել, տեսագրի՛, հղումն ուղարկի՛ր

«Նուրի, նուրի»,  «Ձիուկ», «Լորիկ»

Տեխնոլոգիա՝ Նկարի՛ր կամ պատրաստի՛ր բանաստեղծության աքաղաղին

Մարմանակրթություն՝ կատարի՛ր ամենօրյա մարմնամարզություն, շատ քայլիր, վարի՛ր հեծանիվ, ինքնագլոր։ Պատմիր առողջ ապրելակերպի մասին, ինչպես ես դու փորձում առողջ ապրել։ Տեսագրի՛ր։

Ուրախ օտար լեզուներ

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն