Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ»ռադիո#3ընտանեկան թողարկում

«Ուրախ սեբաստացիներ» ռադիոյի եթերում լսե՛ք ընտանեկան թողարկում։ Մեր այս թողարկմանը Դանիելը պատմում է իր մասին, իր ընտանիքի անդամների մասին, իր «մոլորակի»  մասին, կիսվում է հետաքրքիր տեղեկատվական նյութով։

Ռադիոհաղորդավարներ՝ Դանիել Թաթիկյան և մայրիկ Քրիստինա Փանոսյան

Posted in Ուսումնական նախագծեր 2024-2025

Տիեզերք

Տիեզերք. Երկիր մոլորակ նախագիծը հնարավորություն կտա սովորողներին ճանաչել տեսանելի և անտեսանելի տիեզերքը, այն մարդկանց, ովքեր զբաղվել և զբաղվում են տիեզերքի ուսումնասիրությամբ,  կանխատեսել Երկիր մոլորակի ապագան, միջամտել և նպաստել մոլորակի պահպանմանը:

Թեմա
Տիեզերք. Երկիր Մոլորակ
Ընդհանուր նպատակներ՝ տիեզերքի մասին գիտելիքների ձևավորում և զարգացում, միջավայրի ճանաչողություն:
Ընդհանուր խնդիրներ՝

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
  • Սովորողների ակտիվ գործունեություն և նախագծի ընթացքի ստեղծական միջամտություն
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  • Դիտումներ /դիտարկումներ/ կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
  • Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու  / դիտելու/ և գրանցելու տեխնոլոգիայի մշակում
  • Համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու  ունակությունների ձևավորում և զարգացում
  • Աշխատանքային խմբերի ձևավորում /անհատական, խմբային, դասարանական/
  • Կատարվելիք աշխատանքի ընթացիկ փուլեր
  • Ժամանակացույց /ըստ փուլերի և ամբողջական/
  • Մեթոդների ընտրություն
  • Անհրաժեշտ ՏՀՏ միջոցներիկիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/
  • Անհրաժեշտ գործիքներ և նյութեր
  • Տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում, ցուցադրում
  • Աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում
Շարունակել կարդալ “Տիեզերք”
Posted in Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․30․09-04․10․2024

Ուսումնական նախագծեր՝

Աշնանային ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաք

«Ես» ուսումնական նախագիծ

Խնկոյանական օրեր

Կոմիտասյան օրեր

Տիեզերք

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ՝

Մեդիահմտությունների փոխանցում

Հեռավար ուսուցում

«Ուրախ սեբաստացիներ»տեղեկատվական ռադիո

Ընթերցանության նյութեր՝  «Առավոտը գյուղում» ,  Ա. Խնկոյան «Բզեզ», բանստեղծությունները սովորել հեգել, վանկատել, կազմել բառակապակցություններ, նախադասություններ, հաշվել նախադասության բառերը: Վերհիշել և ամրապնդել սովորած բանաստեղծությւններն ու հեքիաթները:

Մաթեմատիկա՝ —Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ: Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի:  Գումարում, հանում մինչև 1-10, խնդիրների կազմում, լուծում։

Մեդիահմտություններ՝ Միացնել, անջատել նոթբուքը, բացել paint նկարչական ծրագիրը, նկարել պահպանել նկարը: Նկարել երկրաչափական պատկերներ, ներկել տարբեր գույներով և պահպանել, մուտքագրել բառեր՝ սար, տուն:

Շախմատ՝ Խաղատախտակ, խաղաքարեր, միավորներ: Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․30․09-04․10․2024”

Posted in Հեռավար ուսուցում 2024-2025ուստարի, Նախագիծ

Հեռավար ուսուցում․30․09-04․10․2024

Ուսումնական նախագծեր՝

Աշնանային ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաք

«Ես» ուսումնական նախագիծ

Խնկոյանական օրեր

Կոմիտասյան օրեր

Տիեզերք

Ընթերցանության  նյութեր՝Ղ․Աղայան՝

Ծիտը ծառին ծլվլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
― Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ..
― Հե՜-հե՜-հե՜…
Ծիտի՛կ միտի՛կ, պիծի՛կ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըլտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜…

Ա. Խնկոյան «Բզեզ»,

Մաթեմատիկա՝ —Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ: Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի:  Գումարում, հանում մինչև 1-10, խնդիրների կազմում, լուծում։ Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում․30․09-04․10․2024”

Posted in Ուսումնական նախագծեր 2023-2024

Մարզվում ենք և սովորում․ սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ 1․2, 2․1 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Հոկտեմբերի՝2-ին, ժամը՝ 12։50

Վայրը՝ Հարավային դպրոց պարտեզի 1․2 դասարան

Նպատակը՝ Մարզական հմտությունների փոխանցում։

Խնդիրները՝ 

  • խմբային աշխատելու կարողության ձևավորում
  • իմացածը ընկերոջը փոխանցելու, սովորեցնելու հմտության զարգացում
  • մարզական վարժությունները սովորեցնելու կարողության ձևավորում

Շարունակել կարդալ “Մարզվում ենք և սովորում․ սովորող-սովորեցնող նախագիծ”