Posted in Մուտքի ճամբար

«Մուտքի ճամբար» 2024-2025 ուստարվա առաջին դասարանցիների համար

«Մուտք կրթահամալիր» 2024-2025 ուստարվա 6 տարեկանների (2018-ին ծնված) համար

Ժամանակահատվածը՝ մարտի 25-27, ժամը 10:00-12:00
Նպատակ՝

Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։

«Մուտք» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • Թաց և չոր անձեռոցիկ
  • Ջուր
  • Բրդուճ, միրգ՝ նախաճաշի համար

Մարտի 25

Ճամբարային գործունեության ընթացքը՝
10:00-Սովորողների դիմավորում, շրջայց դպրոցում, բակում

10:30-Ծանոթացում՝« Բարև, ես եմ…» խաղ-պատումներ իրենց մասին
11:00-Զատկական երգի ուսուցում՝ «Զարկ բոլոճիկ»՝ Ջուլի Ղազարյան

11:30-Նախաճաշ

11:45-«Կռունկներ» բանաստեղծության խաղ ուսուցում

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Մարտի 26

10:00-Ճամբարականների դիմավորում, ուրախ մարմնամարզություն

10:30-«Աքաղաղն ու կտուրը»  բանաստեղծության ուսուցում

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

11:00-Նախաճաշ

11:15-Հարավային դպրոց-պարտեզի տեխնոլոգիայի սրահում աշխատում ենք կավով, կավից ծեփում ենք թումանյանական հերոսների կերպարներ, տեխնոլոգ` Աննա

Մարտի 27

10:00-Ճամբարականների դիմավորում, զատկական երգ-պարի ուսուցում՝ «Օր պար, ճոր պար»

10:30-Ուսումնական այց Ագարակ, ձիավարություն, շրջայց Ագարակում։

11:00-Նախաճաշ

11:15 -Կերակրում ենք կենդանիներին, շրջում։

11:15-քայլք Հարավային դպրոց

Մասնակիցներ՝

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն