Posted in Հեռավար ուսուցում 2022-2023, Գոհարիկ Կարապետյան, Եվա Դուրյան, Լիլիանա-Աիդա Սահակյան

Հեռավար ուսուցում․ 17․10․-21․10․2022

Ուսումնական նածագծեր՝

Աշնանային ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք

Խնկոյանական օրեր

«Ուրախ արևներ» ռադիո․ նոր եթերաշրջան

Իմ թաղարը՝ «կանաչ անկյուն»

Իմ իրաովունքները

Տիեզերք

Մայրենի— Աթաբեկ Խնկոյան   «Ծիածան»/  Բութ մատն ասաց, Կռունկները

Լեզվագործունեություն-հեգել և վանկատել բանաստեղծությունների բառերը:
Սար բառի տառերով նոր բառեր կազմել, մուտքագրել, սովորել մուտքագրել տուն բառը:

Ծիածան

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

Մաթեմատիկա— Մեկից տասը թվերի անվանումները, վրա, տակ, միջև, բարձր, ցածր: Առաջադրանքներ՝ կարճ, երկար, հաստ, բարակ: 10- սահմանում գումարում-հանում/ հետ, առաջ, երկուական հաշիվ, զույգ, կենտ թվեր: Խնդիրների կազմում և լուծում:

Ընտրությամբ գործունեություն-Բանավոր մաթեմատիկա

Ես և շրջակա աշխարհ՝ տեսագրի՛ր ինչպես ես խնամում քո այգու կամ սենյակային բույսերը։ Պատմի՛ր այդ բույսերի մասին։ Տեսագրությունը հրապարակի՛ր You Tube- ում մեծերի օգնությամբ, հղումը ուղարկի՛ր էլհասցեով։

Մարմնակրթություն՝ ՇԱրունակի՛ր ամենօրյա քայլքը, մարզումները, տեսագրի՛ր և ուղարկի՛ր հղումը։

Տեխնոլոգիա- նկարի՛ր Paint  նկարչական ծրագրով աշուն։

Ռուսերեն՝- Վիկտորյա Հովսեփյան

Անգլերեն՝ Աննա Գանջալյան

Երգ` Մարիամ ՄՆացականյան

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն