Posted in Հեռավար ուսուցում2020-2021ուստարի, Նատալի Եդիգարյան, Արեգ Գասպարյան

Հեռավար ուսուցում․ աշխատանքային նախագիծ․ 21.02-25.02.2022

Ուսումնական նախագծեր՝

«Թումանյանական օրեր»

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան

Հեռավար ուսուցում

Բլոգուսուցում

Ընթերցանության նյութ՝ «Ձախորդ Փանոսը»_Հովհաննես Թումանյան «Անխելք մարդը»_Հովհաննես Թումանյան

Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք — տետր, էջ՝ 50-55

Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ փետրվար

Մաթեմատիկա՝ 21.02.2022, 23.02.2022, 25.02.2022 Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում․ աշխատանքային նախագիծ․ 21.02-25.02.2022”

Posted in 2021-2022 ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․ 21.02-26.02.2022

Ուսումնական նախագծեր՝

«Թումանյանական օրեր»

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան

Հեռավար ուսուցում

Բլոգուսուցում

Ուսումնական ճամփորդություն՝ Հովհ․ Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն

Ընթերցանության նյութ՝ «Ձախորդ Փանոսը»_Հովհաննես Թումանյան «Անխելք մարդը»_Հովհաննես Թումանյան Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․ 21.02-26.02.2022”

Posted in Ընթերցարան

Հովհ․ Թումանյան «Խոսող ձուկը»

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.
— Տեր աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.
— Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բաց թող գնամ…
Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։
Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։
Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։
— Տո՛ ախմախ,- ասում է,- էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։ Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։ Շարունակել կարդալ “Հովհ․ Թումանյան «Խոսող ձուկը»”