Posted in 2021-2022 ուստարի

«Ամենից լավ․․․․»․ հորինուկ

thumbnail_89F80A9101794912AC208FB510FE7E50

«Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում  Հովհ․ Թումանյանի «Ամենից լավ տունը» բանաստեղծությունը սովորողների հետ ընթերցելուց հետո, յուրաքանչյուրը սկսեց գրել և հորինել իր պատկերացմամբ փոքրիկ պատմություն «Ամենից լավ․․․» վերնագրով։ Թումանյանի  բանաստեղծության նման սովորողները գրեցին հորինուկ-պատմություններ, հրապարակեցին Soundcloud ծրագրում և իրենց անհատական բլոգներում։

Մարիամ Դանղյան «Ամենից լավ քաղաքը»

Վարդան Մարտիրոսյան«Ամենից լավ մոլորակը»

Էմիլի Շահվերդյան «Ամենից լավ քաղաքը»

Լիլի Թորոսյան«Ամենից լավ պայուսակը»

Սիլվի ԹոփիկյանԱմենից լավ ընկերը Շարունակել կարդալ “«Ամենից լավ․․․․»․ հորինուկ”

Posted in Ընթերցարան

Հովհ․ Թումանյան․«Շունն ու կատուն»

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած, Շարունակել կարդալ “Հովհ․ Թումանյան․«Շունն ու կատուն»”

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Ակուտագավա Րյունոսկե | Ռաշյոմոն

Երեկո էր: Մի ծառա Ռաշյոմոնի դարպասի ներքևում սպասում էր անձրևի դադարելուն:
Լայն դարպասի ներքևում բացի այս տղամարդուց ոչ ոք չկար: Միայն կարմիր ներկը տեղ-տեղ պոկված մեծ սյունի վրա մի ծղրիդ էր նստած: Քանի որ Ռաշյոմոնը Սուջյակու մեծ փողոցում էր, հավանաբար, նրանից բացի այստեղ անձրևից կպաշտպանվեին իչիմեգասա և մոմիեբոշի [1] կրող ևս մի քանի հոգի: Սակայն նրանից բացի ոչ ոք չկար:
Բանն այն է, որ այս երկու-երեք տարիների ընթացքում Կիոտոյում շարունակվում էին աղետները՝ երկրաշարժ, պտտահողմ, հրդեհ, սով: Եվ զարմանալի չէ, որ մայրաքաղաքը ամայացել էր: Ըստ հին տարեգրությունների՝ բանը հասել էր նրան, որ ջարդում էին բուդդաների արձանները և այլ սրբազան իրեր, և ոսկեջրված, արծաթաջրված այդ փայտերը շարելով փողոցում՝ վաճառում էին որպես վառելանյութ: Եվ քանզի մայրաքաղաքն այս վիճակում էր, Ռաշյոմոնի վերանորոգման մասին ոչ ոք չէր էլ մտածում: Ավիրվածությունից օգտվելով՝ այստեղ էին ապրում աղվեսներն ու ջրարջերը: Ապրում էին գողերը: Ի վերջո, որ այստեղ սկսեցին բերել և գցել անտեր մեռելներին: Երբ մթնում էր, այստեղ այնքան սարսափազդու էր լինում, որ ոչ ոք դարպասի մոտ ոտքը չէր դնում: Շարունակել կարդալ “Ակուտագավա Րյունոսկե | Ռաշյոմոն”