Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական ծրագրեր

Մաթեմատիկայի ուսումնական ծրագիր 3-րդ դասարանի համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,

2021-2022  ուս. տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի  դպրոց, անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Ծրագիրն իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունը ոչ առարկայական, ինտեգրված ուսուցման կազմակերպումն է: Շարունակել կարդալ “Մաթեմատիկայի ուսումնական ծրագիր 3-րդ դասարանի համար”

Posted in Մանկավարժական աշխատողների ճամբար, Աշխատաժամանակ

Մանկավարժական օգոստոսյան ճամբար․ 23.08-27.08

Օգոստոսի 23, երկուշաբթի՝

9:00-9:15- դասավանդողների ընդհանուր պարապմունք Հարավային դպրոցում

9:20-12:00- դասասենյակների, ուսումնական տարածքների մաքրում, կահավորում

12:00-12:30՝ ընդմիջում

13:00-ից անհատական աշխատանք (աշխատանք աշխատակարգերի, նախագծերի վրա, ուսումնական նյութերի, փաթեթների հրապարակում)

Օգոատոսի 24, երեքշաբթի՝ Շարունակել կարդալ “Մանկավարժական օգոստոսյան ճամբար․ 23.08-27.08”

Posted in Ընթերցարան

Ճնճղուկը

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝

-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝

— Է՜է՜հ, չէ մի չէ …

Ես ծտի գլխի որդերը շարժվում են.

-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:

Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:

Էս այծին թե՝

-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս այծը թե՝

-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:

II

Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝

-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Հովիվը թե՝ Շարունակել կարդալ “Ճնճղուկը”

Posted in Ուսումնական նյութեր

Անհատական և դասարանական օգտագործման նյութերի ցանկ

  1. Անհատական համակարգիչ, նեթբուք-նոթբուք (ուսումնական գործունեության համար անհրաժեշտ ծրագրերով)
  2. սև մատիտներ
  3. գունավոր մատիտներ
  4. մկրատ
  5. ջրաներկ, գուաշ (гамма ֆիրմայի)
  6. ծեփամածիկ (պլաստիլին)
  7. սոսինձ (չոր)
  8. ռետին
  9. քանոն
  10. սրիչ

Շարունակել կարդալ “Անհատական և դասարանական օգտագործման նյութերի ցանկ”

Posted in Մուտքի ճամբար, Ուսումնական նախագծեր 2020-2021

«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբար 25.08-27.08.2021

«Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբար օգոստոսի 25-ից 27-ը, ժամը՝ 10:00-13:00 Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբար 25.08-27.08.2021”

Posted in Մուտքի ճամբար, Ուսումնական ագարակ, Ուսումնական նախագծեր 2020-2021

Այց Ուսումնական Ագարակ

Մասնակիցներ՝ կրթահամալիր ընդունվելու դիմած դիմորդներ՝ 3- րդ դասարանի սովոորղներ-ճամբարականներ

Ժամկետը՝ օգոստոսի 26-ին, ժամը`  10:00-ին

Նպատակը՝ Ֆիզիկական ակտիվության պահպանում, քայլք դեպի  Ուսումնական Ագարակ։ Ուսումնական Ագարակում ճամբարականները կձիավարեն, կշրջեն, կենդանիներին կկերակրեն։

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Այց Ուսումնական Ագարակ”

Posted in Մուտքի ճամբար, Ուսումնական նախագծեր 2020-2021

Ընթերցում ենք և զարգացնում ենք մեդիահմտությունները

Մասնակիցներ՝ կրթահամալիր ընդունվելու դիմած դիմորդներ՝ 3- րդ դասարանի սովոորղներ

Ժամկետը՝ 23.08-25.08.2021

Նպատակը՝ Նոր ընդունվող սովորողներին ծանոթացնել Word, Paint համակարգչային ծարագրերին, զարգացնել մեդիահմտությունները, սովորողների հետ բացել բլոգներ, ծանոթանալ բլոգավարությանը։ 

Խնդիրներ՝ Շարունակել կարդալ “Ընթերցում ենք և զարգացնում ենք մեդիահմտությունները”