Posted in Ռադիոնյութեր, Սովորողների ճամբար

Ճամբարականների արկածային պատմությունները․ Ուրախ արևներ ռադիո#23

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ուրախ ճամբարականերն են, ընթերցում են իրենց արկածային պատմությունները։ Ճամբարի ընթացքում էլ ճամբարականները շարունակում են իրենց բլոգներում աշխատել։ Ճամբարակները իրենց ցանկությամբ որոշեցին հրապարակել իրենց արկածային պատմությունները։

Էլանա Շահվերդյան

Լիլի Թորոսյան

Մարիամ Դանղյան

Հրայր Մալեք Դանղյան

Posted in Սովորողների ճամբար

Ամառային ուսումնական ճամբարի ամփոփիչ օրը

ամառային ուսումնական ճամբարի վերջին օրը ճամբարականները վայելում են իրենց օճամբարային առօրյան։ Վարում ենք հեծանից, խաղում սեղանի խաղեր, լողում, կարդում ու քննարկում։

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Սովորողների ճամբար

Կոմիտասյան թափառումներ քաղաքային այգիներում

Ճամբարականների հավես ու ուրախ օրերը շարունակվում են։ «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի շրջանակում 2-րդ և 4-րդ ջոկատի ճամբարականները այցելեցին քաղաքային այգիներ՝ Անգլիական այգի, Երևանի 2800 ամյակի այգի։ Այգիներում քայլքի ընթացքում ճամբարականները կատարում էին կոմիտասյան երգեր, նկարում կոմիտասյան երգերը, վայելում բնության, այգու հանգստությունը, խաղում գնդակ։ Ճամբարականները շարունակեցին  վայելել  ճամփորդությունը Երևանի 2800ամյակի այգում՝ շատրվանների տակ խաղալով, ջրվելով ու ջրելով ։ Մեր ճամբարային հավես ճամփորդությունը ամփոփեցինք այգում՝ պաղպաղակ վայելելով։

Posted in 2020-2021ուստարի, Սովորողների ճամբար

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում

Ճամբարականները քայլքով այցելեցին Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, քանդակեցին «Հազարն հավք», «Հազարն Բլբուլ» հեքիաթի կերպարներին։ Նախքան այցը,ճամբարականների հետ ընթերցել էինք Ղ․ Աղայաին «Հազարն Բլբուլ» հեքիաթը, քննարկել՝ ով , որ կերպարն է ուզում քանդակել։

Posted in 2020-2021ուստարի, Սովորողների ճամբար

Ընթերցում ենք և քննարկում Ղ․ Աղայանի «Հազարան Բլբուլ» հեքիաթը

Ճամբարականների հետ պատրաստվում ենք այցելել Վիգեն Ավետիսիս քանդակի դպրոց՝ քանդակելու փառատոնային կերպարներ։ Փառատոնին ընդառաջ ճամբարակների հետ կարդացել էինք «Հազարան Բլբուլ» հեքիաթը։ Այսօր քանդակելուց առաջ միասին քննարկում էինք, վերհիշում հեքիաթը, առանձնացնում մեզ դուր եկած հատվածները։

Posted in 2020-2021ուստարի, Սովորողների ճամբար

Ընթերցանություն + լող․ ուսումնական ճամբար օր հինգերորդ

Ճամբարականների ամենասիրելի ճամբարային գործունեություններից մեկը բակում ընթերցանությունն  է։ Բակում ավելի հաճույքով են ընթերցում, իրենց համար ավելի հետաքրքիր է։ Ճամբարականները շարունակում են ունենալ հավես ու ուրախ ճամբարային օրեր՝ լի խաղերով, արևային լողով, հավես ճամբարային գործունեություններով։

Posted in Հայոց լեզվի ֆլեշմոբ

Մայրենիի մայիսյան ֆլեշմոբ

Լուսե Բաղդասարյան

Շարունակի՛ր պատմությունը․

Դաշտերում՝ ուր ապրում էին գույզգույն ծաղիկները, որտեղ ծաղկից ծաղիկ էին թռչում ժրաջան մեղուները, բոլոր ծաղիկներն իրար նման էին։ Բայց մի ծաղիկ կար, որը տարբերվում էր մյուսներից։ Նա մի փոքրիկ, մանուշակագույն ծաղիկ էր, որը չէր ուզում, որ իրեն տեսնեին ու քաղեին, և թաքնվել էր խոտերի մեջ: Դա մանուշակն էր:

Լիլի Թորոսյան

Շարունակի՛ր պատմությունը․

Դաշտերում՝ ուր ապրում էին գույզգույն ծաղիկները, որտեղ ծաղկից ծաղիկ էին թռչում ժրաջան մեղուները, բոլոր ծաղիկներն իրար նման էին։ Բայց մի ծաղիկ կար, որը տարբերվում էր մյուսներից։ Նա դաշտերում՝ ուր ապրում էին գույզգույն ծաղիկները, որտեղ ծաղկից ծաղիկ էին թռչում ժրաջան մեղուները, բոլոր ծաղիկներն իրար նման էին։ Բայց մի ծաղիկ կար, որը տարբերվում էր մյուսներից։ Նա սպիտակ էր:Նա ձմռանն էր դուրս գալիս, իսկ ուրիշ ծաղիկները՝ գարնանը:Նրանք չսիրեցին նրան, անվանեցին նրան ձյունի մեջ թավալված:Այդ ծաղիկը անուն չուներ:Նա նեղացավ ու գնաց ուրիշ տեղ և հայտնվեց մի քաղաքում:Այնտեղ նրան սիրեցին և անվանեցին «Ձնծաղիկ»:

Վիկտորիա Բադալյան Շարունակել կարդալ “Մայրենիի մայիսյան ֆլեշմոբ”

Posted in 2020-2021ուստարի, Սովորողների ճամբար

«Հակաբացիլ Կոմիտաս» լողափին ․ ուսումնական ճամբարի չորրորդ օրը

Ճամբարային օրը սկսում ենք լողափին կոմիտասյան երգերով, ուրախ լողով, հավես չփչփոցով։ Լողից հետո ճամբարականները խաղում են բակային խաղեր՝ կարմիր կոճակ, գնդակ։ Ճամբարականների հետ քննարկում ենք նաև մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրը, խաղում ենք սեղանի խաղեր։

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Սովորողների ճամբար

Կոմիտասյան թափառումներ քաղաքային այգիներում

Մասնակիցներ՝ «Դելֆիններ» 2- րդ ջոկատի և «Ուրախ արևներ» 4-րդ ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝  Հունիսի 8- ին, ժամը՝  10:00-14:00

Վայրը՝ Երևանի 2800 ամյակի այգի, Անգլիական այգի

Նպատակը՝ «Հակաբացիլ Կոմիտաս»՝ կոմիտասյան երգերի կատարում քաղաքային այգում, կոմիտասյան երգերի տարածում։ Քաղաքային թափառումներ,   պաղպաղակուտոցի և ջրոցի։ Շարունակել կարդալ “Կոմիտասյան թափառումներ քաղաքային այգիներում”