Սովորղները իրենց ճամբարային օրը սկսում են ընդհանուր պարապմունքով, որից հետո անցնում են միջավայրի խնամքի։ Ջրում են, խնամում բույսերը, հետևում են իրենց սածիլած ծաղիկներին, մաքրում մոլախոտերից։ Այսօր «Ուրախ արևներ» և «Դելիֆիններ» ջոկատի ճամբարականները միասին դիտեցին Սասունցի Դավիթ մուլտֆիլմը։ Դիտելուց հետո քննարկեցին, միմյանց օգնեցին, սովորեցին անծանոթ բառերի բացատրությունը, կիսվեցին իրենց տպավորություններով; Ուրախ արևներ ջոկատի ճամբարականները մուլտֆիլմի, էպոսի մասին պատմեցին նաև իրենց բլոգներում։ Մեր ճամբարային օրը ամփոփեցինք լողափին ամառային արևոտ լողով։
Month: Հունիս 2021
Հունիսը մեկը հունիսյան ուսումնական ճամբարում
Ամառային ուսումնական ճամաբարի երկրորդ օրը տոնական էր բոլորիս համար։ Ճամբարականների հետ տոնեցինք Հունիսի մեկը։ Ունեցանք խոհանոցային գործունեություն, պատրաստեցինք պիցցա։ Իրենց պատրաստած պիցցան վայելեցին լողափին՝ լողալով և պաղպաղակ ուտելով՝