Posted in 2020-2021ուստարի, Մանկավարժական աշխատողների ճամբար

Մանկավարժական հունիսյան ճամբար․ օրը Հարվում

Մանկավարժական աշխատողների ամառային բաց դպրոցի առաջին օրը Հարավում բերքահավաքային  տրամադրությամբ սկսվեց։ Ճամբարականների հետ բերքահավաք արեցինք՝ քաղեցինք ծիրանը, բալը,  թափ տվեցինք թութը։ Դասավանդողները խնամեցին դպրոցի  միջավայրը՝ ծաղիկները ջրեցինք, մաքրեցինք բակը։ Դասավանդողներից յուրաքանչյուրը շարունակեց աշխատել   մասնագտական փոքր խմբերով։  Օրը ամփոփեցինք՝ մասնակցելով տարբեր փառատոնային հանդիպում-սեմինարներին՝ «Հազարան հավք». ստեղծագործական հավաքներ՝ Ժամանակակից արվեստագետներ. Ես եմ Կարինե Մացակյանը, ռոբոտների ցուցադրության, Հասարակագիտական լաբորատորիայի կլոր սեղանի քննարկում, «Արցախիկներ» բենդի համերգին։