Ճամբարականների հավես ու ուրախ օրերը շարունակվում են։ «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի շրջանակում 2-րդ և 4-րդ ջոկատի ճամբարականները այցելեցին քաղաքային այգիներ՝ Անգլիական այգի, Երևանի 2800 ամյակի այգի։ Այգիներում քայլքի ընթացքում ճամբարականները կատարում էին կոմիտասյան երգեր, նկարում կոմիտասյան երգերը, վայելում բնության, այգու հանգստությունը, խաղում գնդակ։ Ճամբարականները շարունակեցին վայելել ճամփորդությունը Երևանի 2800ամյակի այգում՝ շատրվանների տակ խաղալով, ջրվելով ու ջրելով ։ Մեր ճամբարային հավես ճամփորդությունը ամփոփեցինք այգում՝ պաղպաղակ վայելելով։