Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական նախագծեր 2020-2021

Թումանյանական օրեր

Մասնակիցներ՝ Հրավային դպրոցի 2.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Փետրվար

Նպատակը՝Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը։

Ընթերցանության նյութեր՝

Կարդում ենք Թումանյան

«Բարեկենդանը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Անբան հուռին», «Սուտլիկ որսկանը»,  «Կացին ախպերը» ։

Նախագծի ընթացքը՝ Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային  գրականությունից ինքնուրույն օգտվելու , տեղակատվություն ձեռք բերելու կարողություններ :

Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին , որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Կավով, պլաստիլինով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին ։

Ընտանեկան նախագծեր —Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական մեդիաներկայացումների փաթեթ ։

Կարդում ենք Թումանյան և կիրառում Ռոդարիական հնարքներ

Արդյունքների ամփոփում՝

Թումանյանական խառնաշփոթ

«Շունն ու կատուն» հեքիաթախաղի բեմադրում ընտանեկան թատրոնում

Թումանյանական մեկ օրը ընտանիքում․ թումանյանական ընթերցանություն

Թումանյանական ռադիոնյութեր, «Ուրախ արևներ ռադիո»՝

Հրացազրույց Հովհաննես Թումանյանի մասին

Ճամփորդապատում՝ Հովհ․ Թումանյանի հեքիաթների աշխարհում

Հովհ․ Թումանյանի ծննդյան օրը՝ Գրքատոն

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s