Մասնակիցներ՝ 1. 2 ջոկատի, 2.2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ
Վայրը՝ ք. Վաղարշապատ( Էջմիածին), «Մաչանենց տուն»՝ Շահումյան 36
Ժամկետը՝ Հունվարի 27-ին, ժամը՝ 10:30-15:00
Նպատակը՝ ամփոփել Ձմեռային ազգագրական փառատոնը, ազգային մշակույթը տարածել քաղաքային թափառումներով Վաղարշապատում, ուսումնասիրել եկեղեցիները, սովորել, հիշել անունները:
Խնդիրներ՝
- Սովորել ազգային երգ , պար, «Էջմիածին» պարերգը:
- Տեղեկություններ գտնել քաղաքի, եկեղեցիների մասին:
- Ծանոթանալ ազգային խոհանոցին(պատրաստել Էջմիածին քաղաքում հայտնի ուտեստ Էջմիածնի քյուֆթա, քաղցրավենիք):
- Համագործակցել Վաղարշապատ քաղաքում բնակավող ծնողների հետ, նրանց ներգրավվել Ձմեռային ազգագրական փառատոնին:
Նկարագրությունը, ընթացքը՝
1. 2 ջոկատի, 2.2« Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականների հետ Հարավային դպրոցից շարժվում ենք Վաղարշապատ:
Առաջին կանգառ՝ ք. Զվարթնոց ՝«Զվարթնոց» հայկական միջնադարյան հուշարձան՝ քայլք, ուսումնասիրում:
Երկրորդ կանգառ՝ ք. Վաղարշապատ՝Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Եկեղեցու բակում հանդիպում Մարիամ Դանղյանի մայրիկին՝ Լիլիթ Զաքարյանին( էջմիածնաբնակ են, ծնողը մեզ կօգնի, կծանոթացնի քաղաքին), քայլք, զբոսանք եկեղեցու բակում, Էջմիածին պարերգի կատարում , եկեղեցում «Հայր մեր» երգի կատարում:
Քաղաքային թափառումներ քաղաքում, քայլքով դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցի: Ճամբարականների հետ կքայլենք, «Էջմիածին» պարերգի կատարում: Քայլքով կշարունակենք Սուրբ Գայանե եկեղեցի: Շարունակել կարդալ “Ազգագրության հետքերով դեպի Էջմիածին. ուսումնական ճամփորդություն”