Posted in 2022-2023ուստարի, Հոդված

Կրտսեր սովորողները՝ նախագծի մշակողներ և տարածողներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը նախագծային է։ Իրականացվում է նախագծային ուսուցում։Նախագիծը որևէ ուսումնական նյութ սովորեցնելու, տվյալ ուսումնական  նյութի մշակված , հստակեցված  տարբերակն է, որը ունի նպատակ, հատուկ նշված ժամանակահատված, որի ընթացքում էլ պետք է հասնել նախագծի նպատակին։ Նախագծում նշվում են նաև խնդիրները՝ քայլերը, նախագծի նպատակին հասնելու համար։ Նախագիծը ունի   նաև նկարագրության բաժին, որի միջոցով մանրամասն նկարագրվում է նախագծի ընթացքը, ինչպե՞ս ենք պատրաստվում իրականացնել նախագիծը։ Նախագծային ուսուցումը կազմակերպվում է  ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա: Յուրքանչյուր դասարն ունի իր դասարանական օրացույցը, որտեղ ամեն ամիս հրապարակվում են նախագծերը։ Առաջին դասարանի սովորղները «Մուտքից» սկսած արդեն ծանոթանում են նախագծերին, սկսում են աշխատել նախագծային ուսուցմամբ։ Ընթացքում ամեն ամիս սովորողների հետ խոսում ենք, քննարկում նախագիծը և սկսում սովորել։ Այսպես սկսկում ենք «Կոմիտասյան օերեր», «Ես» ուսումնական նախագծից  և շարունակում ենք անդրադառնալ նախագծերին ամբողջ տարի։ Ամեն անգամ ուսումնական նախագիծ իրականացնելիս մանրամասն քննարկում ենք սովորողների հետ․ ինչո՞ւ է նախագիծը այդպես անվանում, ինչո՞ւ ենք իրականացնում հենց այս ժամանակահատվածում։ Ի՞նչ պետք է անենք, ի՞նչ ենք սովորելու նախագիծը իրկանացնելիս, որն է մեր հիմնական նպատակը։ Այսպես՝ սովորողներրը առաջին դասարանում ծանոթանում են նախագծային ուսուցմանը, մասնակցում են իրականացմանը և դառնում են կրողն ու տարածողը։ Շարունակել կարդալ “Կրտսեր սովորողները՝ նախագծի մշակողներ և տարածողներ”

Posted in Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․ 03․04-07․04․2023

Ուսումնական նախագծեր՝

«Ձոն »տեխնոլոգիական նախագիծ

Ապրիլի 5, կրթահամալիրի կենտրոն՝ «Ձոն» ստուգատես. Համերգ-ցուցադրություն

Զատիկ՝Սուրբ Հարության տոն

Հեռավար ուսուցում

Մայրենի՝Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ղ. Աղայան ,«Սագ»,  Ջ. Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը»

Մաթեմատիկա՝ բանավոր համրանք` հաշվում ենք 1ից մինչև 100-ը՝ առաջ և ետ
(2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 10-ական):
Գումարի և տարբերության անհայտ բաղադրիչի գտնելը: Տասնյակ՝ հաշիվ տասնյակներով: Հաշիվ տասնյակներով և միավորներով: Կլոր թվեր: Կլոր թվերի անվանումները և գրառումը: Երկրորդ տասնյակի թվերի գրառումը: Թվերի համեմատումը: 20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումը՝ կարգային անցումով: Պարզ խնդիրների լուծում:անավոր): Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․ 03․04-07․04․2023”

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ

Հաջողություն ասելով՝ ենթադրում ենք խոչընդոտների հաղթահարումը, ներառյալ, թերևս և այն նախապաշարմունքը, որ կարող ենք անհաջողության հանդիպել: Խնդիրն այն է, որ «չեմ կարող»-ը վերափոխենք «կարող եմ և կհասնեմ հաջողության»-ով:

Մանկավարժական կարևոր մոտեցումներից մեկը, այն հիմնականը, ըստ իս, որը հեղինակը ցանկանում է հասցնել ընթերցողին հետևյալն է՝ թույլ տալ, որ սովորողը, ինքնադրսևորվի, հնարավորություն ունենա բացահայտելու իր ներաշխարհը, իրերը երևույթները ընկալելու այնպես ինչպես ինքն է հասկանում, տեսնում, ընկալում, անկախ քո տեսակետից, ընկալումից, եթե անգամ դա այն չէ, ինչ դու ակնկալում էիր: Չպետք է սովորողին կաղապարել, պահանջել ավելին, այլ ընդհակառակը պետք է աստիճանաբար հասցնել սովորողին իր մտավոր կարողությունների առավելագույն դրսևորմանը: Սովորեցնենք հաղթահարել դժվարություններ, սովորեցնենք ընդունել դժվարությունները, ինչ-որ տեղ ձախողումները։ Բայց դրա հետ մեկտեղ սովորեցնենք սովորել ձախողումների միջոցով։ Եթե ինչ-որ բան չի ստացվել, շատ լավ, հասկանանք՝ ինչո՞ւ չի ստացվել, գտնենք լուծումը, միաիսն հասնենք լուծման և ոգևորենք սովորողին, որ իրեն վատ չզգա։ Սովորողն էլ գիտակցի, որ կարևոչը խնդրի լուծմանը հասնելն է, ոչ թե չստացվելը կամ դժվարանալը։ Սովոորղին դարձնել ինքնավստահ, եթե անգամ նա չի վստահոըմ իր ուժերին, դասավանդողը պետք է վստահի և իրեն էլ ապացուցի , որ կարող է։ Շարունակել կարդալ “Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ”

Posted in 2022-2023ուստարի, Մանկավարժական աշխատողների ճամբար

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

Նպատակաը`Սովորողի հմտությունների, կարողությունների փոխանցում կրտսեր սովորողներին։ Ավագ ընկերոջը լսելու, իրենից սովորելու կարողության զարգացում։
Խնդիրներ`
1Թիմային, համագործակցային աշխատանքի կազմակերպում սովորողների միջև։
2 Ձեռք բերած հմտությունների փոխանցման կարողության զարգացում։
3Կրստեր սովորողների մոտ ավագ սովորողներից սովորելու կարողության ձևավորում։
4.Ընկերական պատասխանատվության ձևավորում և զարգացում։
5.Առաջին դասարանի սովորողներին սովորեցնող սովորողները օգնող ուժ են նաև դասավանդողների համար։
Նկարագրությունը` Շարունակել կարդալ “«Սովորող-սովորեցնող» նախագիծ”