Սովորողների հետ աշխատելիս ես միշտ փորձում եմ կարևորել այն ամենը, ինչը ինձ համար կարևոր էր , երբ ես էի սովորող։ Ինձ համար առաջնային է դասավանդող-սովորող համագործակցությունը։ Համագործակցել սովորողի հետ նշանակում է սովորեցնել և սովորել։ Այո՛, սովորել։ Սովորողները ոգևորվում են այն մտքից, որ կարող են իրենց ուսուցչին սովորեցնել, կիսվել մի նոր հմտությամբ։ Շարունակել կարդալ “Ապրումակցային մանկավարժություն”
Day: 05.03.2023
«Ապրումակցային մանկավարժություն» շարքից
Երբևէ չեմ մտածել , հատուկ պատրաստվել , որ ուսումնական պարապմունքը լինի ծիծաղով, կյանքով լի։ Ծիծաղն ու ուրախությունը անկախ մեզանից մեր ուսւոմնական առօրյայի մի մասն են եղել, մեր պարապմունքները անհնար է պատկերացնել առանց այդ թեթևության , հատկապես, երբ աշխատում ես կրտսեր սովորողների հետ։ Իրենք պետք է ուրախությամբ վայելեն ամեն մի ժամը դպրոցում, լարված չլինեն։ Շատ կարևոր է հենց այդ տարիքից սովորեցնել երեխաներին ունենալ «առողջ» հումորի զգացում, կարողնաալ ծիծաղել և ծիծաղեցնել։ Շատ կարևոր է, երբ դասավանդողը ոչ միայն կատակներ է անում, այլև փորձում է այնպիսի իրավիճակներ ստեղծել , երբ սովորողները կարողնան ծիծաղել, կատակել ուսուցչի հետ։ Շարունակել կարդալ “«Ապրումակցային մանկավարժություն» շարքից”
Հեռավար ուսուցում․մարտ
Ուսումնական նախագծեր՝
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ջ. Ռոդարի «Պաղպաղակե Դղյակը», «Ատամը փոխած»
Նկարի՛ր մայրիկիդ դիմնակարը Paint նկարչական ծրագրով և ուղարկի՛ր։ Պատմի՛ր մայրիկիդ որ ծաղկին ես նմանեցնում և ինչո՞ւ։ Տեսագրի՛ր և ուղարկի՛ր։
Մաթեմատիկա՝ բանավոր համրանք` հաշվում ենք 1ից մինչև 100-ը՝ առաջ և ետ
(2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 10-ական):
Խաղի միջոցով տարբերակում ենք միանիշ և երկնիշ թվերը:
20-ի սահմանում կատարում ենք գումարում և հանում` առանց կարգային անցումի:
Հորինում և լուծում ենք պարզագույն խնդիրներ (բանավոր):
Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ մարտ
Ես և շրջակա աշխարհ՝ սովորում ենք օգտվել օրացույցից: Սովորում ենք մեր ծննդյան տարին, ամիսը, օրը: Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում․մարտ”
Աշխատանքային նախագիծ․06.03-10.03.2023
Ուսումնական նախագծեր՝
Կարդում ենք Թումանյան ամփոփում
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ջ. Ռոդարի «Կոնֆետի անձրևը»,
Մաթեմատիկա՝ բանավոր համրանք` հաշվում ենք 1ից մինչև 100-ը՝ առաջ և ետ
(2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 10-ական):
Խաղի միջոցով տարբերակում ենք միանիշ և երկնիշ թվերը:
20-ի սահմանում կատարում ենք գումարում և հանում` առանց կարգային անցումի:
Հորինում և լուծում ենք պարզագույն խնդիրներ (բանավոր):
Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ մարտ
Ես և շրջակա աշխարհ՝ սովորում ենք օգտվել օրացույցից: Սովորում ենք մեր ծննդյան տարին, ամիսը, օրը:
Տեխնոլոգիա՝ պատրաստում ենք բացիկներ, ծաղիկներ գունավոր թղթերով։
Մարմնկրթություն՝ Լողուսուցում Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, հեծանվավարություն Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․06.03-10.03.2023”