Posted in Հեռավար ուսուցում 2022-2023, Աշխատաժամանակ

Հեռավար ուսուցում . մարտ

Ուսումնական նախագծեր՝

«Ձոն »տեխնոլոգիական նախագիծ

Զատիկ՝Սուրբ Հարության տոն

Ընթերցանության նյութեր՝ ՝  Ջ. Ռոդարի «Պաղպաղակե Դղյակը»Ղ. Աղայան «Մանուշակ»,   Զատկական ծեսի մասին

Մաթեմատիկա՝ բանավոր համրանք` հաշվում ենք 1ից մինչև 100-ը՝ առաջ և ետ
(2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 10-ական):
Խաղի միջոցով տարբերակում ենք միանիշ և երկնիշ թվերը:
20-ի սահմանում կատարում ենք գումարում և հանում` առանց կարգային անցումի:
Հորինում և լուծում ենք պարզագույն  խնդիրներ (բանավոր):

Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ մարտ

Տեխնոլոգիա՝ պատրատեք զատկական զարդեր, մայրիկատոնին նվիրված զարդեր գունավոր թղթերից և ձեռքի տակ եղած իրերից: Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում . մարտ”

Posted in Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․ 27․02-03․03․2023

Ուսումնական նախագծեր՝

Կարդում ենք Թումանյան ամփոփում

«Ձոն »տեխնոլոգիական նախագիծ

Հեռավար ուսուցում

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝  «Կանաչ ախպեր» , «Անխելք մարդը»

Մայրենի՝Միասին ընթերցում ենք  «Կանաչ ախպեր», վանկատում բառերը, մուտքագրում։

Մաթեմատիկա՝- բանավոր համրանք 1-100, առաջ-հետ, վերհիշում ենք նախորդող, հաջորդող, կենտ, զույգ թվեր, միանիշ, երկնիշ թվեր: Գումարում հանում 10-20-ի սահմանում: Խնդիրների կազմում, լուծում:

Ընտրությամբ գործունեություն՝ բանավոր մաթեմատիկա

Ես և շրջակա աշխարհ՝ Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․ 27․02-03․03․2023”

Posted in 2022-2023ուստարի

Թումանյանական սուտ-հորինուկներ

Թումանյանական օրերին ընդառաջ սովորողներ հետ ընթերցեցինք «Սուտասանը» հեքիաթը։ Միասին քննարկեցինք, վերլուծեցինք, սովորողները առանձնացրին իրենց դուր եկած սուտ պատմությունները։ Սովորողները հորինեցին զարմանալի սուտ-հորինուկներ և նկարեցին  Paint  նկարչական ծրագրով։

Հորինուկների մեդիանկարներ՝

This slideshow requires JavaScript.

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ

Մասնակիցներ՝ 1.2  դասարանի սովորողներ

Ժամկետը՝  մարտից

Նպատակը՝ Մայրկիկատոն-մայրիկագովք, մեդիահմտությունների՝ տեխնոլոգիական հմտություններ, գարնանամուտ՝ բույսերի խնամք, ծաղկաստանի ստեղծում:

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում, երևակայության, ստեղծականության զարգացում,
  • Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
  • Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական  գործունեության ընթացքում:

Նկարագրությունը՝ Հորինում ենք բանաստեղծություններ, գրում բարեմաղթանքներ, նկարում մայրիկներին՝ «Իմ մայրիկը», նկարագրում համեմատում ծաղիկների, տարվա եղանակների հետ: Պատրաստում տեսանյութեր՝ մայրիկապատումներ, ռադիոնյութեր: Շարունակել կարդալ “«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ”