Մանկավարժական գարնանային ճամբարի երկրորդ օրը Հարավային դպրոցում բանագետ Աննա Թամրազյանը կազմակերպեց բնագիտական հանդիպում դասվարների մասնակցությամբ և իրականացրեց բնագիտական փորձեր։ Բնագիտական փորձերը ուղեկցվեցին դասավանդողների քննարկմամբ, վերլուծեցինք արդյունքը, սովորեցինք բնագիտական փորձ կատարելու նոր հմտություններ, դիտարկեցինք ` ինչ է տեղի ունենում շենքերի և կառույցների հետ, երբ մաստակին ջրեր են առաջանում շենքերի տակ և բարձրանում դեպի շենք։
Day: 28.03.2023
Մանկավարժական գարնանային ճամբարի երկրորդ օրը Հարավում
Մանակավարժական գարնանային ճամբարի երկրորդ օրը Հարավային դպրոց-պարտեզում կրկին աշխատանքային էր` հագեցած բարեկարգման և պարտիզապուրակային, ներկման աշխատանքներով։ Շարունակեցինք բարեկարգել ուսումնական առաջին հարկը, ներկել, նոր գույներով թարմացնել տարածքը, բակում իրականացնել ծառատունկ։ Շարունակվում են նաև կաբինետների` դասարան-լաբորատորիաների մաքրման աշխատանքները։ Դասավանդողների մի խումբ էլ այսօր անցկացրեց «Մուտք» կրթահամալիր ուսումնական ճամբարը առաջին դասարան ընդունվող սովորողների համար։