Posted in Ուսուցչի լաբորատորիա

Ուսումնառություն առանց ուսուցման։ Ջոն Դյուի

Հոդվածը ընթերցելիս վերհիշեցի Ջոն Հոլթի «Ուսումնառություն աշխարհում» հոդվածը։ Սկսկեցի զուգահեռներ տանել։ Ինձ համար առանձնացրի շատ կարևոր մտքեր, որոնք օգնում են նաև ճիշտ կողմնորոշվել սովորողների հետ աշխատաելիս։ Նախ սովորողների հետ պետք է աշխատել, համագործակցել։ Չպետք է լինել դաս տվողի, սովորեցնողի դերում, պետք է լինել այն ընկերը, ում օգնության կարիքը ունեն սովորելիս։ Ինչպես հոդվածում է նշվում․ «Ընկալենք այն պահը, երբ նա օգնության կարիք ունի, կենտրոնանանք դրա վրա արագ, հետո նրան մենակ թողնենք, որ փորձի»:

Առաջին հերթին թույլ տալ սովոորղին արտահայտելու իր կարողությունները, հմտությունները, վստահեցնել, որ իր մոտ կստացվի։ Եթե սովորողը օգնության կարիք ունի, կդիմի դասավանդողին։ Ուսուցիչն էլ պետք է  ոգևորի, խրախուսի,  սովորողին, պետք է սովորողին ասել, որ դժվարությունը գրեթե հաղթահարել էր, այն ինչ արեցիր իմ օգնությամբ աշխատանաքի չնչին մասն էր։ Սովորողները ավելի են ոգևորվում , երբ ազատ են լինում իրենց կարողություններն ու հմտություններն դրսևորելու հարցում։ Սիրում են ուսումնասիրել, փորձել, ինքնուրույն հասնել լուծմանը։  Մեծահասկաների օգնությամբ, նրանց հետ փորձել գտնել ցանկացած խնդրի լուծում։

Այս միտքը ինձ հիշեցրեց Ջոն Հոլթի «Ուսումնառություն աշխարհում» հոդվածի հետևյալ արտահայտությունը․ «Զգալ քո արժեքը մեծահասակների աշխարհում, աշխատավոր մարդկանց հետ կողք կողքի, կա՞ ավելի մեծ պարգև»:  Շարունակել կարդալ “Ուսումնառություն առանց ուսուցման։ Ջոն Դյուի”