Posted in Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա․ նոյեմբեր

Տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

1.Մեկ աթոռն ունի 4 ոտք, քանի՞ ոտքեր  ունեն  5 աթոռը միասին:
2.Մեկ կատուն ունի  2 ականջ, քանի՞ ականջներ ունեն 11 կատուները միասին:
3.Գուրգենը, Դավիթը և Սուրենը, շախմատ էին խաղում։ Նրանցից յուրաքանչյուրը
2պարտիա խաղաց: Ընդամենը քանի՞ պարտիա խաղացին տղաները:

1․Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում։
2․Հայրն ունի 2 աղջիկ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի 2 եղբայր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
3․Ասա այն երկնիշ թվերը, որոնց գրության մեջ կա 7 թվանշանը։

1․Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
2․Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
3․Երեխան գրում է 1-ից մինչև 100 թվերը։ Նա 5 թվանշանը չի ճանաչում և բաց է թողում բոլոր այն թվերը, որոնցում կա 5 թիվը։ Որքա՞ն թիվ նա կգրի։

ա․ 65 բ․ 70 գ․ 72 դ․ 81 ե․ 90

Ֆլեշմոբ՝ Առաջին մակարդակ

Լուծի՛ր մաթեմատիկական խաչբառը՝

7 (1)5-3 (1)

1

Խաղում ենք մաթեմատիկական խաղեր՝

Մաթեմատիկական բուրգ

2, 3, 4, 5 թվերի կազմությունը

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն