Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ
Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը, դրոշը, հիմնը և խորհրդանիշը: Սովորում ենք օգտվել քարտեզից և Google Maps-ից:
Ընթացք. Շարունակել կարդալ “Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը”
Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ
Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը, դրոշը, հիմնը և խորհրդանիշը: Սովորում ենք օգտվել քարտեզից և Google Maps-ից:
Ընթացք. Շարունակել կարդալ “Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը”
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ, ընտանիք
Ժամկետը՝Դեկտեմբերի 27-ից, հունվարի 9-ը
Նպատակը՝ Ուսումնական ձմեռն(արձակուրդը) անցկացնել ուսուցողական, հետաքրքիր, մասնակցել «Ուսումնական ձմեռ» նախագծին:
Թեմաները՝
Ընտրեք թեմաներից մի քանիսը և իրականացրեք ընտանիքի անդամների հետ: Իրականացման ընթացքը տեսագրի՛ր, հղումը հրապարակի՛ր քո բլոգում։ Պատրաստիր նաև ամանորյա մեդիաբացիկներ։
Բացի վերը նշված թեմաներից, կարող ես առաջարկել և ներկայացնել հետաքրքիր գործունեություն։
Ուսումնական ձմեռ նախագիծի արդյուննքները սովորողների անհատական բլոգներում՝Արդյունքների ամփոփում՝
Իմ ամանորը՝
Սովորողները տեսանյութերի միջոցով պատմում են ՝ ինչպե՞ս են տոնել Ամանորը, ինչ ամանորյա ուտեստներ պատրաստել ընտանեկան դպրոցում, ի՞նչ անակնկալներ են ստացել Ամանորի գիշերը։ Պատմում են և ցույց տալիս իրենց քաղաքի ամանորյա զարդարանքները։
Մարիամ Դանղյան-Ամանորյա Էջմիածին
Լիլի Թորոսյան՝
Արեգ Գասպարյան— Սուրբ Ծնունդն իմ ընտանիքում Շարունակել կարդալ “«Ուսումնական ձմեռ» նախագիծ”
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ
Ժամկետը՝ Դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 13:00
Վայրը՝ Կ․Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն՝ Աբովյան փող., 7 շենք
Նպատակը՝ «Ամանոր»ուսումնական նախագծի ամփոփում, «Մաուգլի» մյուզիքլի դիտում։
Պատասխանատու՝ Մարգարիտ Հովնանյան
Օգնական՝ Մարյանա Մկրտչյան
Երթուղի՝ 
Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան, 18 նստատեղ
Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին աճում` ջահե՜լ, սիրո՜ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:
-Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան: Շարունակել կարդալ “Հեքիաթ բախտը բերելու մասին”
(Մասնակցել է 19 սովորող)
Նատալի Եդիգարյան
Ձյունը ճերմակ է և փափուկ։ Ձյունը երկնկից է թափվում ցած։ Ձյունից պատրաստում են ձնագնդիկ, ձնեմարդ։ Ձյան փաթիլները ունենում են տարբեր նախշեր։Ձյունը շատ գեղեցիկ է։
Ճերմակ եմ, սառն եմ, երեխաների սիրելին եմ։
Նոր տարվա մի պատմություն
Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում ։ Որոշում է ման գալ բալիկներին որպեսզի նվերները բաժանի,բայց նա ոչ մեկին չի գտնում ու որոշում է մեկնել այլ մոլորակ,որտեղ նա կգտնի շատ բաիկների և կկատարի նրանց բոլորի երազանքները:
Կատրինա Լալայան
Ձյունը թափում է վերևից, այն շատ սառն է, սպիտակ է, նա կազմված է փաթիլներից:
Տարվա ամենացուրտ և սպիտակ եղանակը, Որի ժամանակ այցելում է Ձմեռ պապը:
Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում ․․Այնտեղ նա ծանոթացավ այլմոլորակայինների և նրանց բալիկների հետ: Ձմեռ պապիկը շատ զարմացավ, որ այդ մոլորակում ընդհանրապես չգիտեն Ամանորի մասին: Նա պատմեց, թե ոնց են Ամանորը նշում երկիր մոլորակում: Ձմեռ պապիկը իր մոտ գտնվող նվերները նվիրեց փոքրիկ այլմոլորակայիններին: Նա համոզված էր, որ իր օգնական էլֆերը երկիր-մոլորակի բալիկների համար կհասցնեն նոր նվերներ պատրաստել: Այլմոլորակայինները շնորհակալ լինելով ձմեռ պապիկից նրանց օգնեցին սարքել իր սահնակը և նա կարողացավ վերադառնալ իր մոլորակ: Շարունակել կարդալ “Մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբ”
Ուսումնական նախագծեր՝
«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան
Ընթերցանության նյութ՝ Հ․ Սահյան «Եղևնին» / կարդում ենք Սուրբ Ծննդյան մասին
Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք — տետր, էջ՝ 38-40
Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ դեկտեմբեր
Մաթեմատիկա՝ 13.12.2021, 14.12.2021, 15.11.2021, 16.12.2021
Ես և շրջակա աշխարհ` Սուրբ Ծնունդ, երբ և ինչպե՞ս են տոնում։ Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում․13.12.-17.12.2021”
Ուսումնական նախագծեր՝
«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան
Ընթերցանության նյութ՝ Հ․ Սահյան «Եղևնին» / կարդում ենք Սուրբ Ծննդյան մասին
Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք — տետր, էջ՝ 38-40
Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ դեկտեմբեր
Մաթեմատիկա՝ 13.12.2021, 14.12.2021 15.12.2021, Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ. 13.12-17.12.2021”

Սովորողները հորինել են հանելուկներ ձմռան մասին։
Ձյան մի փոքրիկ մասնիկ է,
Սպիտակ ու փոքրիկ ձյունիկ է,
Զարդարվում է Նոր տարուն,
Ի՞նչն է այդքան սպիտակ լինում։

Սովորողները հորինել են փոքրիկ պատմություն կանաչ եղևնու մասին, վերնագրել, նակրել և հրպարակել են իրենց բլոգներում։
Մարիամ Դանղյան- « Եղևնու երազանքը»
Լիլի Թորոսյան-«Ամանորյա կախարդական եղևնին»
Արեգ Գասպարյան- «Չարաճճի եղևնին»
Ալֆրեդ Հարությունյան-«Բարի եղևնին»
Էլնա Շահվերդյան-«Եղևնին գարնան հրաշքում»
Էմիլի Շահվերդյան-«Եղևնու հրաշքը»
Նարեկ Քեշիշյան- «Մոլորված եղևնին» Շարունակել կարդալ “«Չարաճճի եղևնին»․ հորինուկ”
Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Հարցեր և առաջադրանքներ
1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
6. Նամակ գրի՛ր եղևնուն: