Posted in Հաշվետվություն

«Ուրախ արևներ» ռադիոյի երկու եթերաշրջանների ամփոփում

«Ուրախ արևներ» ռադիոյի նյութերը  սկսել ենք թողարկել 2020-2021 ուստարում։ Առաջին եթերաշրջանի ռադիոնյութերը պատրաստում էինք սովորողների հետ, միասին ձայնագրում։ Թեման ընտրում էինք առաջնորդվելով ուսումնական օրացույցով, նախագծերով։ Առաջին թողարկումներում սովորողները ներկայանում էին, պատմում իրենց մասին, իրենց նախասիրությունների մասին, ծնողների օգնությամբ պատմում հետաքրքիր պատմություններ իրենց, իրենց մանկության մասին։ Այսպես նաև ընտանիքի անդամներին ներգրավվում էինք ուսումնական նախագծի կազմակերպմանը։ Այդ ընթացքում սովորողները ձեռք բերեցին ռադիո վարելու հմտություններ, հաճախ հարցազրույցի էին վարում, իրենք առաջարկում ձայնագրել ու ձայնագրվել։

Նոր ուսումնական տարում `2021-2022 ուստարում, քանի որ սովորողները արդեն ունեին իրենց բլոգները, բոլորը բլոգավար են, շատ լավ կարողանում են օգտվել համացանցից, նյութ որոնել, դուրս բերել իրենց անհրաժեշտ նյութը, որոշեցինք «Ուրախ արևներ» ռադիոյի թեման դարձնել միայն տեղեկատվական։ Բացի այդ սովորողները կարողանում են նաև ինքնուրույն ձայնագրել՝ օգտվելով իրենց բջջայինի հավելվածից, ձայնագրիչից, ովքեր տանը ունեն։ «Ուրախ արևներ» տղեկատվական ռադիոյի նյութերը թողարկվում են հետևյալ պարբերականությամբ․ յուրաքանչյուր ամիս երկու սովորող իր ցանկությամբ դառնում է ռադիոյի պատասխանատու ռադիոհաղորդավար։ Շարունակել կարդալ “«Ուրախ արևներ» ռադիոյի երկու եթերաշրջանների ամփոփում”

Posted in 2021-2022 ուստարի

Մեր ամանորյա հեքիաթից մի հատված

Այս տարի Ամանորին պատրաստվելիս սովորողների հետ որոշեցինք խաղալ ամանորյա հետաքրքիր խաղ՝ Secret Santa  կամ Գաղտնի Ձմեռ պապ։ Յուրաքանչյուրը պետք է պատրաստեր նվեր, խաղի ժամանակ Ձմեռ պապիկի գլխարկից հանելով ընկերներից մեկի անունը՝ իր պատրաստած նվերը պետք է նվիրեր իրեն։ Այսպես ամբողջ ընթացքում ապահովված էր ոգևորվածությունը, ամանորյա հրաշքը, կախարդանքը, քանի որ սովոորղները չգիտեին՝ ո՞ւմ կնվիրեն, ո՞վ իրենց նվեր կտա, նվերներից, որը իրեն կնվիրեն։ Այսպես հուզված ու ոգևորված սկսեցինք մեր օրը։ Սովորողները անչափ ուրախ էին, ոգևորվում էին , ուրախանում ըներների համար։

Posted in 2021-2022 ուստարի

Ամանորյա մեդիաբացիկներ

Սովորողները Paint նկարչական ծրագրով ստեղծել են ամանորյա մեիաբացիկներ և հրապարկել իրենց բլոգներում։

Մարիամ Դանղյան

Էլանա Շահվերդյան

Արեգ Գասպարյան

Կատրինա Լալայան

Նարեկ Քեշիշյան

Էդգար Մուրադյան

Էդգար Ճաղարյան

Դավիթ Մակարյան

Գևորգ Եղոյան

Ինեսա Թորոսյան

Ալֆրեդ Հարությունյան

Վարդան Մարտիրոսյան

Սիլվի Թոփիկյան

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022

Ձմեռային ուսումնական ճամբար

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 «Ուրախ արևներ»  ջոկատի ճամբարականներ

Նախագիծը ժամկետը՝ Հունվարի 10-ից, 31-ը

Նպատակ՝  մասնակցություն Մարմնամարզական, Բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին: (Արդյունqները կամփոփենք նախագծի վերջում) Մասնակցել մարմնամարզության ստուգատեսին։

Ճամբարի ընթացքում իրականցվող նախագծեր՝

Ձմեռային ազգագրական փառատոն

Համագործակցային նախագծեր՝

Սովորող -սովորոեցնող նախագիծ

Կազմակերպել ամենօրյա մարմնամարզության պարապմունքներ դպրոցի մարզադահլիճում՝ կատարելով հետվևյալ վարժությունները՝օղակի պտտում, ցատկեր՝  2 ոտքով. 1 ոտքով, մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի, մարմնամարզական պատի վրա բարձրանալ:

  • Խաղալ բակային խաղեր, ազգային խաղեր՝ տնգուկ(խաղում են 4-6 հոգանոց խմբերով, սրածայր փայտերով: Փայտրը պատրաստելու ենք միասին: Խաղի մասնակիցները փայտերը հարվածում ենք այնպես, որ կանգնեն հողի կամ ձյան մեջ: Մյուս մասնակիցը իր փայտը հարավածում է այնպես, որ ընկերոջ փաայտը գցի և միաժամանակ ձյան մեջ կագնեցնելով իր փայտը: Եթե հաջողվում է վայր գցել ընկերոջ փայտը, ապա այդ փայտը վերցնում է իրեն: Կխաղանք մեր սովորոած ազգային խաղեր։
  • Կսովորենք նոր  ազգային պար՝ Ապարանի գյովնդ
  • Տեղեկանալ համացանցից,, վերհիշել Բարեկենանի խորհուրդը:
  • Կազմակերպել լողուսուցման պարապմունքը Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, հեծանիվ վարել դպրոցում(ովքեր չգիտն վարել սովորում են իրենց ընկերներից):
  • Մասնակցել մարզական ստուգատեսին

Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում
Բնագիտական փորձեր, ուսուցողական տեսանյութերի դիտում, մուլտֆիլերի դիտում, ուսուցողական խաղերի կազմակերպում, ռադիոնյութերի ստեղծում:

Ձմեռայի խոհանոց՝ տոնական ուտեսների, թխուկների, աղցանների պատրասոտւմ, խոհանոցային խաղերի, մրցույթների կազմակերպում, :

Ծիսական խոհանոց՝ ուսումնասիրում ենք բարեկենդանի տոնի խոհանոցը, պատրաստում ենք փոխինձ, հալվա, գաթա, մածնապուր, խաշիլ։

Թխուկների  պատրստում՝խոհանոցային ործունեություն

Ազգային ազգագրական փառատոնին ընդառաջ պատրաստում ենք ազգային ավանդական քաղցրավենիքներ՝ փոխինձ, հալվա:

Մեդիահմտություններ՝

Սովորում ենք աշխատել Soundcloud  ծրագրով։ Ինքնուրույն ձայնագրում ենք, դարձնում mp3, հրապարակում Soundcloud ծրագրում։

Ուսումնական ճամփորդության կազմակերպում՝Ձմեռաին մարզական խաղեր, Ուսումնական այց Կէան մշակույթի կենտրոն

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022

Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը, դրոշը, հիմնը և խորհրդանիշը: Սովորում ենք օգտվել քարտեզից և Google Maps-ից:

Ընթացք. Շարունակել կարդալ “Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը”