
Գեղեցիկ է աշունը մեր բակում: Տերևների կեսը արդեն դեղնած են, մյուս մասը՝ կարմրագույն երագներ են ստացել: Սիրում եմ հավաքել, չորացած տերևները և կպցնել իմ նոթատետրում:Մայրիկիս և հայրիկիս հետ խորը աշնանը հավաքում ենք բակի բոլոր տերևները և դրանք օդ նետելով ուրախանում: Գեղեցիկ է աշունը մեր բակում և ամենուրեք:
Կատրինա Լալայան

Իմ բակում աշուն է։ Ամեն օր ես խաղում եմ տերևների հետ։ Իմ մայրիկին օգնում եմ մաքրել տերևները։ Իմ ընկերներին կանաչում եմ, որ գան խաղան ինձ հետ։ Բակում ունենք մեծ լողավազան,ես և իմ հայրիկը հաճախ ենք լինում բակում: Աշունը սիրուն է : աշունը լավն է ։ Ես շատ եմ սիրում աշունը: Հրայր Մալեք Դանղյան

Աշունը շատ գեղեցիկ է մեր այգում։ Տերևները դարձել են կարմիր, դեղին, նարնջագույն։ Ծառերը ծանրացել են բերքից։ Կարմրաթուշ խնձորը , անուշահամ տանձը աչքով են անում։ Ես ու քույրիկս տատիկիս հետ հավաքում ենք և դասավորում զամբյուղի մեջ: Մարիամ Դանղյան
Շարունակել կարդալ “«Աշունը իմ բակում»”