Posted in Հեռավար ուսուցում2020-2021ուստարի

Հեռավար ուսուցում

Սիրելի՛ Արեգ, հրապարակված են այս շաբաթվա նախագծերը, մասնակցի՛ր, կիսվի՛ր տեսանյութերով, քանի որ Կոմիտասյան օրեր են ուկնդրի՛ր կոմիատասյան երգերը և նկարի՛ր՝ Paint  նկարչական ծրագրով, մատիտով, գուաշով, մի հատված կատարի՛ր:

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը», «Ճուտիկը», Հովհ. Թումանյան «Աշունը»

Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք տետր՝ էջ՝ 11, 12, 13

Մաթեմատիկա՝ բանավոր համրանք, երկնիշ և միանիշ թվերի գումարում: Երկնիշ և կլոր թվերի գումարում:

Բանավոր մաթեմատիկա

Տեխնոլոգիա՝ Ծեփում ենք և նկարում Աշուն թեմայով՝ ուկնդրելով Կոմիտաս: Paint ծրագրով նակորւմ ենք Կոմիատսի երգերից որևէ մեկը և մուտքագրում երգից հատված:

Երգ՝ Կոմիտասյան երգերի ուսուցում

Posted in 2020-2021ուստարի, Աշխատաժամանակ

Աշնանային ամենամյա ստեղծագործական հավաք. 05.10-09.10 աշխատանքային նախագիծ

Սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք

Կոմիտասյան օրեր.

«Ուրախ արևներ» շուրջտարյա ռադիո Շարունակել կարդալ “Աշնանային ամենամյա ստեղծագործական հավաք. 05.10-09.10 աշխատանքային նախագիծ”

Posted in Ուսումնական նախագծեր 2020-2021

«Ստեղծագործում ենք և վերլուծում» .վարպետության դաս

«Ստեղծագործում ենք միասին  և  վերլուծումը» .վարպետության դասը վարում է 2.1 դասարանի սովորղ Մենուա Հովասափյանի մայրիկը՝ Ջեննի Բալյանը:

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի, Հարավային դպրոցի տարատարիք սովորողներ

Ժամկետը՝Հոկտեմբերի 6-ին,  ժամը՝ 12:55

Նպատակը՝ Սովորողներին օգնել վերլուծել ստեղծագործությունները, բանաստեղծությունները  զարգացնել,  ստեղծագործական միտքը, ձևավորել սեր ընթերցանության, ստեղծագործելու նկատմամաբ:

Խնդիրները՝ 

  • Ստեղծագործելը կրտսեր դպրոցում. հարցերի, խոսք-զրույցի միջոցով պարզել՝ ո՞վքեր են ստեղծագործում, ո՞վքեր ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում ստեղծագործելիս:
  • Ձևավորել ստեղծագործության վերլուծության հմտություններ, կարողություններ:
  • Սովորել ստեղծական մտածել, ազատություն տալ մտքերին:

Արդյունքների ամփոփում

«Ստեղծագործում ենք միասին և վերլուծում» 

Posted in Ուսումնական նախագծեր 2020-2021

«Սննդային բուրգ» . վարպետության դաս

«Սննդային բուրգ» վարպետության դասը վարում է 2.2 դասարանի սովորող Հրայր Մալեք դանղյանի մայրիկը՝ Նանոր Մալեք Դանղյանը:

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի, Հարավային դպրոցի սովորողներ

Ժամկետը՝Հոկտեմբերի 8-ին

Նախագծի նպատակ՝Սովորողներին ծանոթացնել «Սննդային բուրգին»   և ուսումնասիրել, թե որ խմբերին են պատկանում յուրաքանչյուր սնունդ։ Ի՞նչ ուտել առողջ լինելու համար։

Խնդիրները՝

  • Սովորողներին օգնել   ճանաչել տարբեր սննդի խմբերին։
  • Սովորել   դասակարգել տարբեր սննդամթերքները «Սննդային բուրգի» ճիշտ կատեգորիների մեջ։
  • Սովորողները կարողանան ճանաչել այն սնունդները, որը առողջ է պահում մարմինը, օգտակար է օրգանիզիմի համար:

Արդյունքների ամփոփում

«Սննդային բուրգ»վարպետության դասը վարում է 2.2 դասարանի սովորող Հրայր Մալեք դանղյանի մայրիկը՝ Նանոր Մալեք Դանղյանը:

Posted in Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա հոկտեմբեր

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովոորողներ, առաջարկում եմ կատարել հետևյալ առաջադրանքներ, հորինել խնդիրներ:

1.Կենդանաբանական այգում ապրում են այնքան դեղին թութակ, որքան երկնագույն:
Երկնագույներն այնքան են, որքան կարմիրները:
Ընդամենը քանի՞ թութակ կա կենդանաբանական այգում, եթե կարմիրներն երեքն են:
2. Մարինեն ունի 3 եղբայր և  2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:
3. Ես գտնվում եմ 20 և 30 թվերի միջև: Եթե գումարես իմ թվանշանները, կստանաս 10:
4. Ես 15 և 25 թվերի միջև ընկած զույգ թիվ եմ: Այդ միջակայքում ինձնից փոքր միայն մեկ զույգ թիվ կա: Շարունակել կարդալ “Բանավոր մաթեմատիկա հոկտեմբեր”