Posted in 2020-2021ուստարի, Հաշվետվություն

«Սննդային բուրգ». վարպետության դաս

«Սննդային բուրգ» վարպետության դասը վարեց 2.2 դասարանի սովորող Հրայր Մալեք Դանղյանի մայրիկը՝ Նանոր Դանղյանը: Վարպետության դասին սովորողների հետ ծանոթացանք, ուսումնասիրեցինք  «Սննդային բուրգը», մթերքները, պարզեցինք՝  «Սննդային բուրգի» խմբերից յուրաքնչյուրը ինչ օգտակար մթերքներից է կազմված, որոնք էլ իրենց հերթին ինչ քանակությամբ էներգիա են փոխանցում: Սովորեցինք տարբերել առողջ և անառողջ սնունդը, հատկապես ՝ մեր այդքան սիրելի քաղցրավենիքների օգտագործմանը չափաբաժինը: Մենք նորից համոզվեցինք, որ առողջ ապրելու, հետ մեկտեղ շատ կարևոր է մարզվել, քայլել, քնել: