Մանկավարժական կարևոր մոտեցումներից մեկը, այն հիմնականը, ըստ իս, որը հեղինակը ցանկանում է հասցնել ընթերցողին հետևյալն է՝ թույլ տալ, որ սովորողը, ինքնադրսևորվի, հնարավորություն ունենա բացահայտելու իր ներաշխարհը, իրերը երևույթները ընկալելու այնպես ինչպես ինքն է հասկանում, տեսնում, ընկալում, անկախ քո տեսակետից, ընկալումից, եթե անգամ դա այն չէ, ինչ դու ակնկալում էիր: Չպետք է սովորողին կաղապարել, պահանջել ավելին, այլ ընդհակառակը պետք է աստիճանաբար հասցնել սովորողին իր մտավոր կարողությունների առավելագույն դրսևորմանը: Սովորեցնենք հաղթահարել դժվարություններ, սովորեցնենք ընդունել դժվարությունները, ինչ-որ տեղ ձախողումները։ Բայց դրա հետ մեկտեղ սովորեցնենք սովորել ձախողումների միջոցով։ Եթե ինչ-որ բան չի ստացվել, շատ լավ, հասկանանք՝ ինչո՞ւ չի ստացվել, գտնենք լուծումը, միաիսն հասնենք լուծման և ոգևորենք սովորողին, որ իրեն վատ չզգա։ Սովորողն էլ գիտակցի, որ կարևոչը խնդրի լուծմանը հասնելն է, ոչ թե չստացվելը կամ դժվարանալը։ Սովոորղին դարձնել ինքնավստահ, եթե անգամ նա չի վստահոըմ իր ուժերին, դասավանդողը պետք է վստահի և իրեն էլ ապացուցի , որ կարող է։
«Հասկանալի է, որ երեխային պետք է պահպանենք պարտությունների անսովոր շարքից: Հնարավոր է. մեզ համար առավել կարևոր է այդ պարտությունները հիմնականում դարձնել արժեքավոր և կառուցողական, այլ ոչ ստորացուցիչ: Երևի այստեղ չէր խանգարի անհաջորղության և պարտության միջև իմաստային տարբերություն դնելը»:
Հիմա ցանկանում եմ ընդգծել, որ «հաջողությունը» և «անհաջողությունը» մեծերի գաղափարներ են, որոնք փաթաթում ենք երեխաների վզին: Դրանք կարծես նույն մետաղադրամի երկու կողմերը լինեն: Անհեթեթ է մտածելը, որ երեխաներին կարող ենք սեր ներշնչել «ուսման առաջադիմության» նկատմամբ՝ առանց միաժամանակ նույն չափով վախ ներշնչելու «անհաջողության» նկատմամբ:
Ինչպես նշեցի սովոորղները, երեխաները որևէ դժավորության հանդիպելիս չեն մտածում , որ ձախողվեց, այլ որ չստացվեց, կարող են այնքան փորձել մինչև կստացվի։
Լարվածությունը թուլացնելու ձևերից մեկը այն ճանաչելն է: Երեխաներին չպետք է լարվածության ենթարկենք: Եթե անենք, նրանք կդնեն իրենց պաշտպանական պատնեշները, այսինքն՝ կսկսեն շեղվել, դմբո ձևանալ և կրկնել, որ «ոչինչ չեն հասկացել»: Երեխաները նախօրոք պետք է իմանան, որ իրենք ստիպված չեն լինի դասի ժամանակ լարվել, իսկ եթե պատահի, կարող են դա հաղթահարել:
Չի կարելի սովորողներին գնահտել, որակավորել , հատկապես, մյուս սովորողների ներկայությամբ։ Պետք է ոգևորել, խրախուսել բոլորին, քանի որ յուրաքանչյուրը իր կարողությունների ներածին չափով է աշխատում և դրսևորվում։
Իրենց ամբողջ ցանկության դեպքում նրանք ունակ չեն մեկ-երկու երեխայի հետ հանգիստ նստելու, ցածր խոսելու, խաղալու կամ այլ նպատակով: Նրանք անընդհատ հետևում են, որպեսզի համոզվեն, որ բոլոր երեխաները զբաղված են, և ոչ մեկը վատ բան չի անում: Արդյունքում հազվադեպ է երեխան արժանանում մեծահասակի ամբողջական ուշադրությանը: Նրանց ներքին լարվածությունը բոլոր երեխաների մոտ նույն զգացմունքներն է առաջացնում, նույնիսկ երբ նրանք զբաղված են սիրած ինչ-որ խաղով:
Պետք է վստահել սովորողներին, ոչ թե իրենց ջուրջը պտտվել հսկողի դերում , այլ իրենց հետ խաղալ, պտտվել, երբեն իրենց սիրելի չարաճճիություններն անել՝ որպես ընկերներ։ Սովորողները զգում են , երբ ուսուցօչը իրենց վստահում է և շատ պատասխանատվությամբ են մ,ոտենում այդ հարցին։ Փորձում են անել հնարավորին ամեն բան այդ վստահությունը պահելու համար։ Բազմիցս նշում եմ , որ դասավանդողից շատ բան է կախված։ Ամեն ինչ փոխանցվում է սովորողներին։