Posted in Մայիսյան հավաք

Զրույց-քննարկում անվտանգության կանոնների մասին.հարթակում ծնողն է

3.2 դասարանի  սովորողները ծնող՝ Ջեննի Բալյանի հետ ունեցան հետաքրքիր, ուսուցողական զրույց-քննարկում «Ճանապարհային անվտագության կանոնների» մասին՝ ինչպես պահել ճամփորդելիս մեքենայի մեջ, ինչպես խուսափել վթարային իրավիճակներից: Միասին խոսեցինք ճանապարհային անվտանգության կանոների մասին, վերհիշեցինք, սովորողները վերհիշեցին նաև անվտանգության կանոնները աղետների ժամանակ, ինչ անել,  երբ տանը մենակ ենք, երբ անծանոթ վայրում հետ ենք մնացել խմբից: Քննարկեցինք մի քանի իրավիճակներ, երբ պետք է հիշենք անվտանգության կանոնները  և առաջարկեցին ելքեր:Սովորողները ոգևորությամբ մասնակցեցին քննարկմանը, առաջարկեցին ելքեր, օրինակներ բերեցին իրենց առօրյայից: Սովորեցինք զգոն լինել, չվստահել անծանոթներին, ցանկացած պարագայում տեղյակ պահել ծնողներին, ճանապարհն անցնել ուշադիր լինել, հետևել մեքենաների ընթացքին, ոչ միայն  լուսացույցին:

Սովորողների անդրադարձը՝

Ալֆրեդ Հարությունյան

Մարիամ Դանղյան

Էմիլի Շահվերդյան

Լիլի Թորոսյան

Էլանա Շահվերդյան

Նարեկ Քեշիշյան

Ինեսա Թորոսյան