Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2021-2022

Ճանապարհային անվտանգության կանոններ. հարթակում ծնողն է

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց պարտեզի տարատարիք սովորողներ, հյուրեր

Ժամկետը՝ մայիսի 11-ին, ժամը՝ 12:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի 2.2 դասարան-լաբորատորիա

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել ճանապարհային անվտանգության կանոններին, սովորեցնել կիրառել դրանք ճանապարհն անցնելիս, ճամորդելիս:

Ուսումնական պարապմունքը  կազմակերպիչ՝  3.2 դասարանի սովորող Մենուա Հովասափյանի մայրիկը՝ Ջեննի Բալյանը՝ Ոստիկանության օպերատիվ կառավարման առաջատար մասնագետ, լեզվաբան:

Խնդիրները՝

  • անվտանգության կանոնների պհպանում, վերհիշում, կիրառում
  • լսածը փոխաանցելու, առօրյայում կիրառելու կարողության ձևավորում
  • սովոորղների մոտ զարգացնել զգուշությունը, զգոնությունը:

Ընթացքը՝ 3.2 դասարանի սովորող Մենուա Հովասափյանի մայրիկը կներկայացնի ճանապարհային անվտանգության կանոնները, ճանապարհն անցնելիս ի՞նչ կանոններ է պետք հիշել, կիրառել, ինչպե?ս պահպանենք մեր անվտանգությունը:  Ճամփորդելիս մեքենայի մեջ ինչպե՞ս մեզ պահեք, որպեսզի չհայտնվենք վթարային իրավիճակում:

Արդյունքների ամփոփում