(Մասնակցել է 19 սովորող)
Նատալի Եդիգարյան
Ձյունը ճերմակ է և փափուկ։ Ձյունը երկնկից է թափվում ցած։ Ձյունից պատրաստում են ձնագնդիկ, ձնեմարդ։ Ձյան փաթիլները ունենում են տարբեր նախշեր։Ձյունը շատ գեղեցիկ է։
Ճերմակ եմ, սառն եմ, երեխաների սիրելին եմ։
Նոր տարվա մի պատմություն
Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում ։ Որոշում է ման գալ բալիկներին որպեսզի նվերները բաժանի,բայց նա ոչ մեկին չի գտնում ու որոշում է մեկնել այլ մոլորակ,որտեղ նա կգտնի շատ բաիկների և կկատարի նրանց բոլորի երազանքները:
Կատրինա Լալայան
Ձյունը թափում է վերևից, այն շատ սառն է, սպիտակ է, նա կազմված է փաթիլներից:
Տարվա ամենացուրտ և սպիտակ եղանակը, Որի ժամանակ այցելում է Ձմեռ պապը:
Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում ․․Այնտեղ նա ծանոթացավ այլմոլորակայինների և նրանց բալիկների հետ: Ձմեռ պապիկը շատ զարմացավ, որ այդ մոլորակում ընդհանրապես չգիտեն Ամանորի մասին: Նա պատմեց, թե ոնց են Ամանորը նշում երկիր մոլորակում: Ձմեռ պապիկը իր մոտ գտնվող նվերները նվիրեց փոքրիկ այլմոլորակայիններին: Նա համոզված էր, որ իր օգնական էլֆերը երկիր-մոլորակի բալիկների համար կհասցնեն նոր նվերներ պատրաստել: Այլմոլորակայինները շնորհակալ լինելով ձմեռ պապիկից նրանց օգնեցին սարքել իր սահնակը և նա կարողացավ վերադառնալ իր մոլորակ: Շարունակել կարդալ “Մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբ”