Posted in 2020-2021 ուսումնական ծրագիր, Նախագիծ, Ուսումնական ծրագիր

2020-2021 ուսումնական ծրագիր

2019-2020 թ. ուսումնական փաթեթ

Ուսումնական պլան`

1-3-րդ դասարաններ

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար և տնային ուսուցման ձևեր։

Մեդիան իր գործիքներով (նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Սովորողը հետևում ու մասնակցում է դասարանական բլոգի, կայքի, ենթակայքի աշխատանքներին, առաջին դասարանից սկսած ունի էլեկտրոնային փոստ ու գործածում է այն:

Գնահատումն իրականացվում է սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝ ուսումնական չորս շրջաններին համապատասխան։ Երրորդ դասարանի ավարտին սովորողը ներկայանում է իր ուսումնական բլոգով։։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը։

Ծրագրի մանրամասն նկարագրությունը՝ ուսումնական պլանի պարզաբանումներում։

Շարունակել կարդալ “2020-2021 ուսումնական ծրագիր”

Posted in Աշխատաժամանակ

Անհատական աշխատաժամանակ

Միջավայրի խնամք՝

  • պարտիզապուրակային աշխատանքներ,
  • բակային աշխատանքներ
  • հեծանվային ճանապարհի բարեկարգում,
  • ոռոգման աշխատանքներ:

Դասվարի/դասարանի բլոգների պատրատությունը նոր ուսումնական տարվան

Կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր:

Posted in Ուսումնական օրացույց

Ուսումնական օրացույց 2020-2021ուստարի

Ուսումնական առաջին շրջան ( սեպտեմբեր-դեկտեմբեր)

Հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական տարվա մեկնարկ
Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի, գրի և դպրության օր, ընտանեկան նախագիծ՝     գիտելիքի օր՝ բարձունքի հաղթահարում , սեպտեմբերի 1

Սեպտեմբեր

Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի, գրի և դպրության օր, ընտանեկան նախագիծ՝     գիտելիքի օր՝ բարձունքի հաղթահարում , սեպտեմբերի 1

Աշնանային ստեղծագործական ամենամյա հավաք

Ուսումնական ճամփորդություն՝ Օշական՝ Դիդի Կոնդի բարձունքի հաղթահարում

Կոմիտասյան օրեր՝ ուսումնական նախագիծ«Հակաբացիլ Կոմիտաս սովորում ենք միասին» ուսումնական նախագիծ, 

Լողափնյա աշուն

Աշխատանքային նախագծեր

Ուսումնական ճամբար՝ 01.09-12.09.2020,

Ուսումնական ճամբարի ամփոփում՝ Արկածային ճամփորդություններ

Աշխատանքային նախագիծ՝ 14.09-18.09.2020

Բանավոր մաթեմատիկա

Մարմնակրթություն՝

«Ուրախ արևներ ռադիո», շուրջտարյա ուսումնական նախագիծ՝

Աշխատանքային նախագիծ՝ 22.09.-25.09.2020

Հեռավար սովորող Արեգ Գասպարյան

Սեբաստացի կրթական համայնքի առցանց հավաք

Բանավոր մաթեմատիկա

Շարունակել կարդալ “Ուսումնական օրացույց 2020-2021ուստարի”