Իր ամառային հանգստի մասին է պատմում Լուսե Բաղդասարյանը: Տեսանյութը կարող եք դիտել նաև Լուսեի ուսումնական բլոգում:
Day: 24.08.2020
Իմ ամառային հանգիստը
Սովորողները ներկայացնում են և պատմում ՝ ինչպես են անցկացնում ժամանակը ամառային հանգստի ընթացքում: Էմիլի և Էլանա Շահվերդյանները ցուցադրում են իրենց աշխատանքները՝
«Մուտք կրթահամալիր » ուսումնական ճամբար 26.08-28.08.2020
«Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբար օգոստոսի 26-28 ժամը՝ 10:00-13:00
Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝2-3-րդ դասարանի սովորողը, մասնակցում է 3-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։ Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր » ուսումնական ճամբար 26.08-28.08.2020”
Մուտքի ճամբարի սովորողների այցը Ուսումնական ագարակ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի մուտքի ճամբարի մասնակիցներ՝ 2-3-րդ դասարանի սովորողներ,
Խնդիրները՝ հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս, դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս:
Նպատակը՝ սովորողներին սովորեցնել կենդանիների հետ ինչպես վարվել, ունենալ պատասխանատվության զգացում կենդանիների նկատմամբ, զարգացնել շրջապատում հաղորդակցման հմտությունները, սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին:
Ընթացքը՝ իրականցնել հետևյալ ուսումնական նախագիծը՝
- Ձիավարություն
- շինության (գոմի) տարածքի մաքրման, խնամքի աշխատանքներ
- ձիերի խնամք, կերակրում
- մարզման աշխատանքներ
- ձիավարություն