Posted in Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական նախագծեր 2019-2020

Ձյունե Ջրվեժում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2, 3.2  ջոկատների ճամբարականներ

Ժամկետը՝ Հունվարի 24-ին, ժամը՝ 10:30-14:30

Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ

Նպատակը՝ Մասնակցելու մարզական ստուգատեսին, խաղալու ձմեռային մարզական խաղեր(դահուկ, սահնակ), վայելելու ձմեռային բնությունը Ջրվեժում, իրականացնելու ձմեռային ֆոտոպլեներ, ձնաքայլք անտառապուրակում:

Երթուղի՝ WhatsApp Image 2019-11-12 at 20.58.54

Հարավային դպրոց-Երևան-Կենտրոն-Նոր Նորք- Ջրվեժի անտառ(21կմ)

Պատասխանատուներ՝ Մարգարիտա Հովնանյան, Անահիտ Մելքոնյան,

Օգնականներ`Նաիրուհի Համբարձումյան, Մարիամ Միրզոյան:

Խնդիրներ՝

  • թիմային աշխատելու , ճամփորդությանը նախապատրաստվելու կարողությունների  ձևավորում,
  • ճամփորդական կանոնների կիրառում՝ ինչպես խաղալ ձմեռային խաղաեր առանց վնասելու և վնասվելու,  ճամփորդական պայուսակ՝ ի՞նչ իրեր են անհրաժեշտ ձմռանը ճամփորդելու համար
  • մարզական խաղեր՝ սովորում ենք ձմեռային խաղեր խաղալ
  • ձնաքայլք, քայլքի ժամանակ տեղանքի ուսումնասիրում, տարբեր եղանակների բնության համեմատում, եղանակի նկարագրություն

Անհրաժեշտ ճամփորդական իրեր, նյութեր

  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
  • սպորտային համազգեստ, տաք հագուստ, ձմեռային գլխարկ, ձեռնոց
  • ուսապարկ, ջուր, սնունդ,
  • սահնակ, դահուկ
  • հեռադիտակ, խոշորացույց

Նախապատրաստական աշխատանքների փուլ՝

  • Խոսք, զրույց, պատումներ ճամփորդության վայրի մասին:
  • Նախապատրաստական աշխատանքներ դասարանում:
  • Ճամփորդական, արշավային կանոնների մասին զրույց, քննարկում, մշակում:

Ճամփորդության ընթացքը՝ Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում 3.2ջոկատի ճամբարականների՝ ավագ սեբաստացիների հետ Ջրվեժի անտառապարկում 1.2 ջոկատի ճամբարականներն կսովորեն խաղալ ձմեռային մարզական խաղեր, միասին կանցկացնենք մարզական ստուգատես, մրցույթ, կքայլենք, միմյանց կօգնենք կողմնորոշվել տեղանքում, իրականացնել ֆոտոպլեններ: Վերադարձին ճամբարականները կտաքանան տաք շոկոլադ ուտելեվ և վայելելով քաղցրաբլիթներ:

Ամփոփում

  • պատրաստել տեսնյութեր ճամփորդության մասին, տեսաֆիլմ, ռադիոնյութ, հրապարկել կայքում, դասարանական բլոգում

Նախապատրաստական աշխատանքներ՝

Արդյունքների ամփոփում՝

 

Posted in Ռադիոնյութեր, Սովորողների ճամբար

Անցանկապատ ձմեռային ճամբար

1.2 ջոկատի ճամբարականները պատմում են իրենց ճամբարային հագեցած օրերի մասին՝ ինչպես են վայելում ձմեռային ճամբարը, ձյունը իրենց դպրոցի անցանակապատ բակում, այգում՝